Լրահոս
Միջազգային
23:17
14.04.25
159

Քրդերն աջակցություն են խոստանում Սիրիայի նոր իշխանությանը. թուրք-իսրայելական լարվածություն

 

Սիրիայի իշխանությունը վերացնում է Հալեպում բարիկադները, բացում է ճանապարհները քրդերի «Սիրիայի դեմոկրատական ուժեր»-ի հետ Ալ-Շարաայի կնքած համաձայնագրից հետո: Ավելի քան մեկ ամիս առաջ է Դամասկոսում Սիրիայի ժամանակավոր կառավարության նախագահ Ահմեդ ալ-Շարաան հրադադարի համաձայնագիր ստորագրել «Սիրիայի դեմոկրատական ուժերի» ղեկավարի հետ: Փաստաթղթի կետերի համաձայն քրդական ուժերը միանում են Ալ-Շարաայի կարավառությանը: