-
Հասարակական
Ապարանը հոսանքազրկված է, անվտանգության նկատառումով դադարեցվել է նաև գազամատակարարումը
19:1115.06.25 -
Հասարակական
Ապարանում ուժեղ փոթորկի ու քամու պատճառով ավերածություններ են տեղի ունեցել
17:3915.06.25 -
Հասարակական
Իրանում և Իսրայելում զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիներ լինելու մասին տվյալներ այս պահին չկան. ՀՀ ԱԳՆ
17:2215.06.25 -
Հասարակական
Ավտովթար՝ Երևանում. գլխիվայր շրջված մեքենայի վարորդ ներկայացած կինը եղել է ոչ սթափ
17:0015.06.25 -
Միջազգային
Իրանն անհերքելի ապացույցներ ունի, որ ԱՄՆ զորքերը աջակցում են Իսրայելին. Աբբաս Արաղչի
16:0515.06.25 -
Միջազգային
Թեհրանը պատրաստ է համաձայնագիր կնքել, որը կերաշխավորի միջուկային զենքի բացակայությունը. Իրանի ԱԳ նախարար
13:5115.06.25 -
Հասարակական
Զինվորական համազգեստ հագնելուց հետո մա՜ չէր կանչում. 20-ամյա տանկիստ Արթուրը զոհվեց ինքնաձիգը ձեռքին
12:4915.06.25 -
Միջազգային
Ռուսաստանն Ուկրաինային է փոխանցել զոհված ուկրաինացի զինվորների ևս 1200 մարմին
23:5814.06.25 -
Հասարակական
Կրակոցներ՝ Երևանում հայտնի «Ուրարտու» ռեստորանային համալիրում․ վիրավոր կա
23:4514.06.25 -
Արտաքին քաղաքականություն
Պատերազմ է, ես գնում եմ իմ երկիր. իրանցիները ճակատագրական պահին համախմբվելու կոչ են անում
23:3014.06.25 -
Միջազգային
Էրդողանն ու Թրամփը քննարկվել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, տարածաշրջանային և գլոբալ հարցեր
23:2414.06.25 -
Միջազգային
Հեգսեթը բացատրել է ԱԹՍ-ների հակազդման համակարգերն Ուկրաինայից Մերձավոր Արևելք տեղափոխելու պատճառը
23:1514.06.25 -
Հասարակական
Պատերազմ՝ երկնքում, քաոս՝ օդակայաններում. թռիչքների չեղարկումը հունից հանում է ուղևորներին
22:4514.06.25 -
Քաղաքական
Իրան-Իսրայել կատաղի բախումների ֆոնին՝ Բաքուն նորից բարձրացնում է «Զանգեզուրի միջանցքի» հարցը
22:1514.06.25
ՔՊ-ն «քցեց» «Եվրաքվեին». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.
«ՔՊ-ի սորոսական թեւը, արեւմտամետները գժված են ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունից, որ Լավրովի հետ ասուլիսի ժամանակ արեց․ «Հայաստանի Հանրապետությունը ԵՄ-ին անդամակցելու հայտ չի ներկայացրել, այս ուղղությամբ բանակցություններ չեն տարվում»։
Սա՝ այն դեպքում, երբ ընդամենը 2 ամիս առաջ ԱԺ-ն ընդունել է Եվրամիությանն անդամակցելու մեկնարկի մասին «Եվրաքվեի» ներկայացրած օրենքը, որը նախատեսում է նաեւ այլ գործողություններ՝ անդամակցության ուղղությամբ։ Ստացվում է, որ երկու ամիս է՝ օրենքն ընդունվել է, բայց մնացել է թղթի վրա, եւ իշխանությունը մատը մատին չի խփել, նույնիսկ պարծենում է, որ ոչինչ չի արել այդ ուղղությամբ։
Այս թեւը պատրաստվում է պարզաբանումներ պահանջել գործադիր իշխանությունից, թեպետ ի սկզբանե պարզ էր, որ նախագիծը մնալու էր թղթի վրա, քանի որ Ռուսաստանից ՀՀ իշխանություններին կարմիր քարտ են ցույց տվել: Երկրորդ ընթերցմամբ էլ, հավանաբար, չէին ընդունի օրինագիծը, եթե Գյումրու ընտրությունների խնդիրը չլիներ` հույս ունեին, որ Եվրադաշինքն իրենց դեռ պետք կգա Գյումրիում Սարիկ Մինասյանի հետ կոալիցիա կազմելիս:
Այն ժամանակ արդարացան, թե ձեւական թուղթ ենք ընդունում` 60 հազար քաղաքացի է ստորագրել: Բայց դրսում, ներսում այս լարախաղացի պահվածքը մի օր ավարտվելու է: Իսկ թե ինչու Արարատ Միրզոյանը բացեց խաղաքարտերը, իշխանական թիմում կարծում են, որ ուզում էր արդարանալ Լավրովի առաջ, թե իր դեմ դրսում այդ օրենքի հեղինակների ակցիան իրենց կազմակերպածը չէ:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
-
11:50 14.06.25 Մամուլի տեսություն 14.06.2025 Կարդալ ավելին
-
11:08 14.06.25 Հայկ Սարգսյանի և Անդրանիկ Քոչարյանի հարաբերությունները գերլարված են. «Ժողովուրդ» Կարդալ ավելին
-
11:00 14.06.25 Անցած «7 տարվա» մասին հիշատակումն արդեն իսկ վախենալու է. «Փաստ» Կարդալ ավելին
-
10:15 14.06.25 Ոչ մի աղոթք՝ բանակում. «Հրապարակ» Կարդալ ավելին