Լրահոս
Հայաստան
21:00
17.07.24
440

Զարուհի Բաթոյանն առաջարկում է «Հայրերի օր» սահմանել

Img default alt hy

ՔՊ-ական պատգամավոր Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկում եմ «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարել և սահմանել «Հայրերի օր»։

Աշխարհի մի շարք երկներում Հայրերի օրը նշվում է նպատակ ունենալով մեծարելու և երախտագիտություն հայտնելու հայրերին, արժանին մատուցելու նրանց կողմից կատարած զոհաբերությունների, ունեցած ավանդի և ներդրումների համար՝ հանուն իրենց երեխաների և ընտանիքի ապագայի և բարեկեցության:

Հայրերի օրը կընդգծի հայրության կարևորությունը երեխաների դաստիարակության և զարգացման, ընտանիքի կայացման հարցում:
Իհարկե, օրը սահմանելուց բացի, կարևոր է, թե ինչպես կնշենք այն և ինչ բովանդակություն կհաղորդենք դրան։ Հետևաբար, այս նախաձեռնությամբ նպատակ ունեմ ստեղծելու իրակավակ հիմքեր հայրերի մեծարման և նրանց դերի բարձրացման ուղղությամբ միջոցառումներ և ծրագրեր մշակելու և իրականացնելու, այդ նպատակով պետական և հասարակական հատվածի համագործակցությունը, ինչպես նաև հանրային կրթության ծրագրերը խթանելու համար:

Նախագծի գաղափարը դեռևս չորս տարի առաջ էր ծնվել, բայց Արմեն Մարտիրոսյանը հիշեցրեց, որ դրա իրականացման ժամանակ է»։