Լրահոս
Քաղաքական
18:00
24.06.24
168

ՔՊ-ական «հեղափոխականների» գործունեության կարևոր մեխը դարձավ հնարավորինս շատ սուտ ու կեղծիք. Մհեր Մելքոնյան

Img default alt hy

ՀՀ ԱԺ  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

«Ոչ մի օր առանց ստի ու կեղծիքի: 

Երևի սա դարձել է փաշինյանական քարոզչության իրական կարգախոսը, որն ամեն օր արտադրում է ոչ թե մեկ, այլ տասնյակ կեղծիքներ։ Տոննաներով ստի արտադրությունը Նիկոլ Փաշինյանի շնորհիվ արդյունաբերական մասշտաբներ է ստացել, և տպավորություն է ստեղծվում, որ ՔՊ-ական տարբեր չինովնիկների մոտ նույնիսկ մրցույթ է ընթանում, թե ով կարող է ամենաաղաղակող սուտն ու կեղծիքը հորինել։

Սրա մեջ զարմանալի ոչինչ չկա։ Կեղծիքների հսկայական ալիք պարզապես չէր կարող չառաջանալ մի իշխանության մոտ, որն իր գաղափարախոսության հիմքն է դարձրել սուտը:

ՔՊ-ական «հեղափոխականների» գործունեության կարևոր մեխը դարձավ հնարավորինս շատ սուտ ու կեղծիք: Որովհետև ճշմարտության պարագայում նրանց կառուցած կայսրությունը հաստատ կփլուզվի:

2018 թվականի իշխանազավթումից ի վեր Հայաստանի ողջ պատմությունը՝ հիմնված ՔՊ-ական խմբակի անհեթեթ առասպելների վրա, հաստատում է այն փաստը, որ ստի ներկայիս ալիքը միայն հետևանք է այն հսկայական կեղծիքի, որը լցվել է մեր քաղաքացիների գիտակցության մեջ վերջին վեց տարիների ընթացքում։

Ցավոք սրտի, փաշինյանական իշխանության խոսքն ու գործը այդպես էլ չհամընկան։

Ավելին, խոստանում ու խաբում են բացահայտ, լկտի ու ցինիկաբար»: