-
Մամուլի տեսությունՈրքան գումար պիտի ծախսի քաղաքացին` հայտարարագիր լրացնելու համար. «Ժողովուրդ»09:5223.01.25
-
Մամուլի տեսությունՏրանսպորտի ուղեվարձի թեմայով քաղաքապետարանը «զադնի է դնո՞ւմ», թե՞ ի սկզբանե այդպես են «պլանավորել»․ «Փաստ»09:4923.01.25
-
Մամուլի տեսությունԻնչո՞ւ է թիրախավորվել հենց Նոյեմբերյանի անտառտնտեսությունը․ «Փաստ»09:4223.01.25
-
Մամուլի տեսությունՀՀ գլխավոր հարկադիր կատարողի տեղակալները ճամպրուկային տրամադրություն ունեն. «Ժողովուրդ»09:3823.01.25
-
Մամուլի տեսությունԸնդդիմադիր պատգամավորը անակնկալի է բերել իշխանություններին. «Ժողովուրդ»09:3423.01.25
-
ՄիջազգայինՎերադարձ՝ ավերված քաղաք. լվացքի առաջին պարանները Գազայում՝ արյունալի պատերազմից հետո09:0023.01.25
-
ՔաղաքականԿանգնելու եք, ասեք՝ դե գազը պետք է Ադրբեջանից բերենք, ցորենն էլ Թուրքիայից․ Քրիստինե Վարդանյան23:3022.01.25
-
ՀասարակականԲանակի քեֆն ավարտվել է վիճաբանությամբ և ծեծկռտուքով, վիրավորների մեջ է նաև զորակոչիկը23:1522.01.25
-
ՔաղաքականԲանկային հաշիվներին հասանելիությունը ինֆորմացիա է տալիս ձեր կապերի մասին․ Կարեն Վրթանեսյան22:4822.01.25
-
ՄիջազգայինԻրանի նոր հրթիռից տագնապած են Արևմուտքում. Թեհրանը ներքաշվե՞լ է ռուս-ուկրաինական պատերազմի մեջ22:4022.01.25
-
ՔաղաքականՊա՛րոն Փաշինյան, անպատրաստ էիք հարցին, անգամ պարամետրերը հուշեցի․ Ագնեսա Խամոյան22:0022.01.25
-
ՏնտեսականԿԲ-ն մարդկանց բանկային տվյալների վերաբերյալ որևէ հարցում չի անցկացնում. զգուշացում21:4622.01.25
-
ՀասարակականՈ՞վ է բանտախուցը կիսում Արկադի Ղուկասյանի հետ․ գերիներն այսօր տուն են զանգահարել20:4422.01.25
-
ՀասարակականԹքենք մենք քո երեսին. քաղաքացիների պատասխանն՝ Արցախը հատուկ Ղարաբաղ ասող Ալեն Սիմոնյանին20:1122.01.25
ՔԿ-ն նոր մանրամասներ է հայտնել՝ Փոքր Մասրիկում սպանությունից
2024թ. փետրվարի 21-ին՝ ժամը 19։15-ին, «Վարդենիս» ԲԿ-ից ահազանգ է ստացվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Վարդենիսի բաժին այն մասին, որ իրենց մոտ դանակահարված վիճակում բուժօգնության են դիմել երկու քաղաքացի՝ եղբայրներ, որոնց առողջական վիճակները գնահատվել են ծանր։ Այդ մասին հայտնում են ՔԿ-ից:
«Ավելի ուշ բժշկական կենտրոն տեղափոխված քաղաքացիներից մեկը ստացած՝ կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներից գիտակցության չգալով, նույն օրը մահացել է։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում 2024թ. փետրվարի 21-ին ոստիկանության ծառայողների կողմից Ոստիկանության բաժին է տարվել, ապա վարույթն իրականացնող մարմին է ներկայացվել Վարդենիս խոշորացված համայնքի բնակավայրերից մեկում հաշվառված 19-ամյա երիտասարդ։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում, ստացված առերևույթ հանցանքի մասին հաղորդումների և դրանց կից փաստաթղթերի հիման վրա, 2024թ. փետրվարի 21-ին, ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով, 44-155-րդ հոդվածի 1-ին մասով և 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով /երկու դրվագ/, նախաձեռնվել է քրեական վարույթ։
Նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ նշված օրը Գեղարքունիքի մարզի Փոքր Մասրիկ գյուղից դեպի Արփունք գյուղ տանող ճանապարհին 29-ամյա երիտասարդը, ըստ նախնական տվյալների՝ անձնական հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ընթացքում, իր մոտ գտնվող ծալովի դանակով հարվածներ է հասցրել նույն մարզի բնակիչ, 41-ամյա և 37-ամյա երկու եղբայրների մարմինների տարբեր հատվածներին, որի հետևանքով 1987թ. ծնված անձը հիվանդանոցում մահացել է։
Որոշում է կայացվել՝ 19-ամյա երիտասարդին, սպանություն և սպանության փորձ կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով, ձերբակալելու մասին։
Կատարվել է դեպքի վայրի զննություն, որտեղից հայտնաբերվել և առգրավվել է արնանման հետքերով փայտ։ Նշանակվել են համապատասխան փորձաքննություններ։
Ձերբակալված անձը տվել է խոստովանական ցուցմունք։ Հանցագործության հնարավոր գործիք դանակն առգրավվել է։
Նախաքննությունը շարունակվում է։
Ըստ առկա նախնական տվյալների՝ վիճաբանությունը և դրա հետևանքով տեղի ունեցած դանակահարությունը կապված չէ տուժողներից մեկի՝ 41-ամյա անձի ծառայողական գործունեության հետ, իսկ դեպքի պահին վերջինս չի եղել ծառայության մեջ»,- ասված է հաղորդագրության մեջ։
- 22:34 22.01.25 Դատարանը փոխեց Սուրեն Մանուկյանի խափանման միջոց կալանքը տնային կալանքով Կարդալ ավելին
- 19:00 22.01.25 Կոտայքի քրեական ոստիկանները ձերբակալել են մարմնական վնասվածք պատճառած տղամարդուն Կարդալ ավելին
- 17:24 22.01.25 Ջրային պարեկները հայտնաբերել են ապօրինի զենք-զինամթերք Կարդալ ավելին
- 14:10 22.01.25 «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ձերբակալվել է ներքնազգեստում թմրամիջոց թաքցրած քաղաքացին Կարդալ ավելին