Լրահոս
Ժամանց
18:00
08.02.24
111

Քիմ Քարդաշյանին կրկին կասկածում են քրոջ նախկին սիրելիի հետ սիրավեպի մեջ

Img default alt hy

Քիմ Քարդաշյանին կրկին նկատել են բասկետբոլիստ Օդել Բեքհեմ կրտսերի ընկերակցությամբ, ում հետ ռեալիթի հեռուստաաստղն արդեն կասկածվում էր սիրավեպի մեջ. նրանք միասին էին ներկայացել Grammy-ի afterparty-ին, որը կազմակերպել էր Jay-Z-ն Bird-ում։ Ինչպես լրագրողներին ասել են խնջույքի մյուս մասնակիցները, նրանք «սիրահարված զույգի» տպավորություն են թողել։ Հետաքրքիր է, որ Օդելը նախկինում կարճ ժամանակով հանդիպել է Քիմի քույրերից մեկի՝ Քլոեի հետ. դա եղել է 2016 թվականին, իսկ 2021 թվականին նա համագործակցել է Քենդալ Ջեների հետ ատամի մածուկի գովազդային արշավում։

Ըստ ինսայդերների՝ Քիմի ու Օդելի հարաբերություններն աստիճանաբար լրջանում են, սակայն խնդիրը Քիմի հանրային լինելն է։ «Օդելի կյանքը շատ ավելի մասնավոր է, քան Քարդաշյանի կյանքը»,- Us Weekly-ին ասել է ինսայդերներից մեկը: Նրա խոսքով, Բեքհեմ կրտսերը չի ցանկանում Քիմի հետ սիրավեպի ֆոնին անընդհատ լրատվամիջոցների վերնագրերում հայտնվել, ինչպես դա եղավ Քանյե Ուեսթի, Փիթ Դևիդսոնի և Քարդաշյանի հետ կապված այլ տղամարդկանց հետ։

Ինքը՝ Քիմը, ըստ ինսայդերների, նույնպես ցանկանում է հարաբերություններն ավելի գաղտնի պահել։ «Քիմը ցանկանում է հնարավորինս գաղտնի պահել իր ռոմանտիկ կյանքը»,- Showbiz-ի փոխանցմամբ՝ պնդում է աղբյուրը։

Քիմ Քարդաշյանի և Օդել Բեքհեմ կրտսերի սիրավեպի մասին խոսակցությունները սկսվել են անցյալ աշնանը, երբ նրանց մի քանի անգամ նկատել են միասին խնջույքների ժամանակ: Սակայն զույգի ներկայացուցիչները հերքել են սիրավեպի մասին լուրերը։