-
Քաղաքական
Այս պատասխանը ցինիզմի գագաթնակետն էր, որը մեր կյանքում արդեն սովորական է դառնում․ Բագրատ սրբազան
23:5811.02.25 -
Քաղաքական
Քաղաքային իշխանությունը ընկրկելու է, բոյկոտը շարունակվում է․ Հայկ Մարության
23:3011.02.25 -
Իրավական
60-ամյա տղամարդը կոտրել է մեքենայի ապակին, գողացել տարբեր իրեր ու փաստաթղթեր
23:1511.02.25 -
Միջազգային
Իսրայելը կվերսկսի ռազմական գործողությունները, եթե ՀԱՄԱՍ-ն ազատ չարձակի պատանդներին
23:0011.02.25 -
Միջազգային
ԱՄՆ-ը չի նախատեսում նվազեցնել ռազմական ներկայությունը Եվրոպայում. Պենտագոն
22:3011.02.25 -
Հասարակական
Մերձավանցիներ մի՛ վախեցեք համայնքի ղեկավարից, վաղը ձեր երեխեքին կկործանի․ավտոմատը ձեռքին տղայի մայր․ Armlur
21:4511.02.25 -
Միջազգային
Զախարովան Զելենսկուն մեղադրել Է Ուկրաինայի զինված ուժերի աղետի մասշտաբները թաքցնելու փորձի մեջ
21:1511.02.25 -
Քաղաքական
Ուզո՞ւմ եք երդվեմ, որ իմ կամքով եմ Արցախի դրոշը հեռացրել ռադիոյի շենքի մոտից․ Քոլոյան․ MediaHub
21:0011.02.25 -
Հասարակական
Ինչու ես մտել միլիցեքի քամակը, սև ագռավ կբերեմ գլխիդ․ լարված մթնոլորտ քիմիկների դատական նիստից հետո․ Armlur
19:3011.02.25 -
Հասարակական
Երևանյան լճից դուրս է բերվել 2 քաղաքացի. մեկին փրկել են, մյուսը մահացել է
19:1511.02.25 -
Քաղաքական
Եթե բոյկոտը չի հաջողել, ինչո՞ւ են հունվար ամսվա թվերն ավելի շատ, քան փետրվարինը․ Սամվել Հակոբյան
17:4511.02.25 -
Քաղաքական
Զրուցակիցները կարևորել են Հայաստանի և Հնդկաստանի բիզնես շրջանակների միջև կապերի ակտիվացումը
17:1511.02.25 -
Հասարակական
Սարալանջի ճանապարհին 22-ամյա վարորդը «BYD»-ով դուրս է եկել փողոցից ու մասամբ հայտնվել փոսում
16:1511.02.25 -
Քաղաքական
Ես էլ Մոնիկա Բելուչիի հանդեպ անտարբեր չեմ, ի՞նչ անենք՝ ստորագրահավաք սկսե՞նք. Գառնիկ Դանիելյան
16:0011.02.25
Քանաքեռ-Զեյթունի ծննդատունը փակվել է ժամանակավոր. պարզաբանում՝ Երևանի քաղաքապետարանից

Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Քանաքեռ-Զեյթուն ծննդատուն» ՓԲԸ-ն փակվել է ժամանակավոր, «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Դավիթ Կարապետյանը՝ նշելով, որ ծննդատունը փակելու որոշմանը գնացել են ֆինանսական խնդիրների ի հայտ գալու պատճառով, սակայն կա այն վերաբացելու հանձնարարական:
Անդրադառնալով ծննդատունը փակելու որոշմանը՝ Կարապետյանը նշել է, որ ՀՀ առողջապահության նախարարության ռազմավարության ծրագրում կա ծննդատների մակարդակների վերանայում, որը որոշվել է կառավարության մակարդակով: Այդ շրջանակներում նախարարությունը ռազմավարությամբ սահմանված կետերով խախտումներ է հայտնաբերել և կասեցրել է «Քանաքեռ-Զեյթուն ծննդատան» գործունեությունը:
«Ծննդատունը 2020 թվականից հանձնված է եղել հավատարմագրային կառավարչին: 2022 թվականից հավատարմագրային կառավարիչը իր պարտավորությունները չի կատարել, և Երևանի քաղաքապետարանը սկսել է պայմանագրի խզման գործընթացը, ընթացել է դատական գործընթաց, որն ավարտվել է 2024 թվականի ապրիլի 29-ին: Ծննդատան վերահսկողությունը 2024 թվականի մայիսի 1-ից անցել է քաղաքապետարանին, իսկ հուլիսի 14-ին առողջապահության նախարարի հրամանով կասեցվել է դրա գործունեությունը: Այն բացասական բալանսով աշխատող հիմնարկ էր, կային աշխատավարձերի պարտքեր: Աուդիտ իրականացնել ևս հնարավոր չէր, քանի որ հավատարմագրային կառավարիչը ոչ մի փաստաթուղթ մեզ չներկայացրեց: Մենք դիմեցինք դատախազություն, որտեղ մեզ մերժեցին՝ ուղղորդելով դատարան, այժմ դատարան մտնելու գործընթացի մեջ ենք»,-ասել է նա:
Կարապետյանն ընդգծել է՝ ծննդատան գործունեության կասեցման պատճառով գնացին հարկադիր պարապուրդի, որի համար բոլոր գրանցված 58 աշխատակիցները ստացան իրենց վճարումները, ինչպես նաև իրենց՝ տարինեի ընթացքում կուտակված վերջնահաշվարկը: Ըստ Կարապետյանի՝ այդ հիմնարկի նկատմամբ քաղաքային իշխանությունների որևէ պարտավորություն այս պահին այլևս չկա: «Ինձ հանձնարարված է վերաբացել ծննդատունը, բայց վերաբացելու համար մի քանի ծրագիր պետք է իրականցվի, որոնք այժմ քննարկվում են: Մենք չէինք կարող այս իրավիճակին զուգահեռ որևէ գործընթաց իրականացնել, քանի որ կային պարտքեր և բողոքներ: Իրականում այժմ էլի կան մարդիկ, որ ունեն աշխատավարձի պարտքեր, բայց դա քաղաքապետարանի պարտավորությունը չէ, նրանք աշխատել են հավատարմագրային կառավարչի մոտ, այդ մարդկանց մի քանի ամիս աշխատավարձեր չեն վճարել: Դա հավատարմագրային կառավարչի պարտավորությունն է, և ես այդ աշխատակիցներին առաջարկել եմ դիմել դատարան»,- նշել է Դավիթ Կարապետյանը:
Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետի խոսքով՝ այժմ իրավաբանների հետ մշակում են համապատասխան նյութերը, որպեսզի դիմեն դատարան՝ հավատարմագրային կառավարչից պահանջելով չկատարված պարտավորությունները:
-
22:15 11.02.25 Շենքի բակում հայտնաբերված 26-ամյա երիտասարդի կյանքը փրկել չի հաջողվել Կարդալ ավելին
-
22:00 11.02.25 Շնչել չէի կարողանում, խեղդվում էի արյան մեջ. դերասանուհի Հասմիկ Խոջյանը պատմել է` ինչու է հայտնվել հիվանդանոցում Կարդալ ավելին
-
21:45 11.02.25 Մերձավանցիներ մի՛ վախեցեք համայնքի ղեկավարից, վաղը ձեր երեխեքին կկործանի․ավտոմատը ձեռքին տղայի մայր․ Armlur Կարդալ ավելին
-
20:45 11.02.25 Ուշադրություն․ կատարվելու են պայթեցման աշխատանքներ Կարդալ ավելին