-
ՔաղաքականՀովիկ Աղազարյանը դարձել է պետական դավաճան ու ահաբեկիչ, որովհետև մերժել է Փաշինյանի խնդրանքը. Խամոյան19:0904.12.24
-
ՔաղաքականԻնչպե՞ս է Հովիկ Աղազարյանի հեռախոսը հայտնվել ձեր սեղանին. Խամոյանը՝ Փաշինյանին18:0504.12.24
-
ՀասարակականԳժանոց. Մյասնիկյան գյուղի կենտրոնական փողոցում ասֆալտ են փռում՝ առանց ջրահեռացման համակարգի17:5604.12.24
-
ՀասարակականԱրգելվում է երեխաների մուտքը սոցիալական ցանցեր. ավստրալիական օրենքը և Հայաստանի արձագանքը17:1404.12.24
-
ՀասարակականԺամանակավորապես կդադարեցվի Նալբանդյան և Աբովյան փողոցների միջև ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը16:5104.12.24
-
ՀասարակականՎեհափառն անդրադարձել է այս ծանր և դժվարին շրջանում ՀՀ-ում Իտալիայի դեսպանի իրականացրած ծառայությանը16:2804.12.24
-
ՔաղաքականՀՀ նախագահը և Ալժիրի դեսպանը քննարկել են միջազգային հարթակներում համագործակցության սերտացման հարցը16:1404.12.24
-
ՔաղաքականՊարզվեց հեռախոսս բացել են, շատ նյութեր հայտնվել են վարչապետի մոտ․ Հովիկ Աղազարյան15:5504.12.24
-
ՀայլուրՀայլուր 15։30 Զինյալներին ջախջախել են Համայում և Դեյր Զորում. Հալեպը գրավված է մնում15:3004.12.24
-
ՀասարակականՎերացվել է Գավառի պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը15:2404.12.24
-
ԻրավականԵրկու Էջմիածինցի գողացել են մեքենայի պահեստային անվադողի պատյանը. 3 հազար դոլարի վնաս են հասցրել14:5604.12.24
-
ՔաղաքականՄալթայում Միրզոյան-Բայրամով պլանավորված հանդիպում չկա. ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ14:3004.12.24
-
ՏարածաշրջանՓողոցային կատաղի ընդհարումներ՝ Թբիլիսիում. հեղափոխական կրքերը շիկանում են14:0904.12.24
-
ՄիջազգայինԸնդամենը 3 օրում Թուրքիայի հովանու տակ գործող ահաբեկիչները գրավեցին Հալեպը․ Վարուժան Գեղամյան13:4904.12.24
-
ՀասարակականԷլեկտրոցանցի մասնաճյուղի տնօրենը և ընկերը գումարի հետ կապված վեճի ժամանակ հարվածել են քաղաքացուն13:2904.12.24
Քաղաքական փորձ է արվում նսեմացնելու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դերը և պատմական բացառիկ արժեքը հայ ժողովրդի կյանքում․ Արման Թաթոյան
Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը գրել է․
«Այսօր Սարդարապատի հուշահամալիրի մոտ «սևբերետավոր» և «կարմիրբերտավոր» ոստիկանները պոկել են Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի պանակեն (Աստվածամոր սրբապատկերով եպիսկոպոսական տարբերանշան), քաշքշել են հոգևոր հայրերին, դրսևորել են անհարգալից վերաբերմունք Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի և հոգևոր հայրերի նկատմամբ:
Այս ամոթալի արարքներից հետո իշխանությանը պատականող լրատվամիջոցներով տարածվում են սուտ տեղեկություններ, թե իբր Վերհափառ Հայրապետն այդ ժամին է գնացել Սարդարապատի հուշահամալիր սադրանքի նպատակով։
Իրականում նախատեսված է եղել, որ Վեհափառ Հայրապետը Սարդարապատի հուշահամալիր այցելի Պատարագից հետո, ժամը 14:30-ի սահմաններում, քանի որ երեկ Կառավարությունից Մայր Աթոռին տեղեկացրել են, որ Կառավարության պաշտոնական այցը նախատեսված է այսօր առավոտյան` ժամը 10-11-ի սահմաններում:
Նախ, ոստիկանները Ամենայն Հայոց Կաթողիկոսին թույլ չեն տվել մեքենայով մուտք գործել հուշահամալիրի կայանատեղի, ուստի Վեհափառ Հայրապետը և մյուս հոգևորականները ստիպված են եղել ոտքով մոտենալ, որի ժամանակ հանդիպել են տեղաշարժն արգելափակած ոստիկանական շարքերի:
Այդ ժամանակ փորձել են ճշտել արգելքի պատճառը, որին ի պատասխան՝ ոստիկանները պատասխանել են՝ տեղյակ չեն։ Փոխարենը` թույլ են տվել վերը նկարագրված դատապարտելի պահվածքը:
Այսօրվա տեղի ունեցածն ակնհայտ ցույց տվեց, որ դեռ 2018թ. հուլիսին Գնդեվանքում Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ հարձակումը, մեքենայի շրջափակումն ու քարերով սպառնալիքները բնույթով նույնն են, ինչ այսօր տեղի ունեցածը. պարզապես քաղաքացիական հագուստով անձինք փոխարինվեցին ոստիկանական համազգեստով անձանցով:
Այս կերպ քաղաքական փորձ է արվում նսեմացնելու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դերը և պատմական բացառիկ արժեքը հայ ժողովրդի կյանքում»։
- 11:00 01.12.24 Արամ Ա Վեհափառ Հայրապետը հետևում է Հալեպում տեղի ունեցող իրադարձություններին Կարդալ ավելին
- 10:15 26.11.24 Մամուլի ազատության առումով Վրաստանը հետ է մնում Հայաստանից Կարդալ ավելին
- 22:15 19.11.24 Արամ Ա. Կաթողիկոսը հանդիպել է Ասորի եկեղեցու պատրիարքին Կարդալ ավելին
- 11:05 19.11.24 ԵՄ դիտորդական առաքելության ժամկետի երկարաձգման որոշումը «դեռ վերջնականացված չէ»․ «Ազատություն» Կարդալ ավելին