-
Միջազգային«Պոլոնեզից» մինչև «Օպտիմա». նոր գաղտնի փաստաթղթեր՝ Բելառուս-Ադրբեջան ռազմական առևտրի մասին․ Հետք15:1614.10.24
-
ՀասարակականԿառուցապատողը 1 օրում վերացրել է շինհրապարակի խախտումները․ ԲԸՏՄ–ն կասեցումը հանել է14:4214.10.24
-
ՔաղաքականԺնևում մեկնարկել է Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովը. մասնակցում է նաև Ալեն Սիմոնյանը14:3214.10.24
-
ՄշակույթՆերդրած ավանդի համար մշակույթի անվանի գործիչների կշնորհվի Երևանի պատվավոր քաղաքացու կոչում14:2114.10.24
-
Միջազգային15 մարդ է զոհվել պաղեստինցի փախստականների ճամբարում ՑԱԽԱԼ-ի հրետակոծությունից14:1014.10.24
-
ԱռողջապահականՑանկացած անձ ունի առանց ցավի ապրելու իրավունք և կարող է ստանալ պալիատիվ բժշկական օգնություն․ ԱՆ13:5114.10.24
-
ՀասարակականԵրևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի կբերվի Սուրբ Անանիա առաքյալի մասնատուփ-աջը13:4014.10.24
-
ՄիջազգայինՀըզբոլլահը ստանձնել է 4 հրեա զինվորի կյանք խլած հարձակման պատասխանատվությունը13:3314.10.24
-
ՄիջազգայինՄենք այս նախագիծն իրականացնում ենք Ադրբեջանի հետ. Ուրալօղլուն՝ Ադրբեջան-Նախիջևան-Թուրքիա կապի մասին13:1514.10.24
-
ՀայլուրՀայլուր 12։30 | 19 զոհ՝ 10 խաղաղ ամսում. բանակային ողբերգությունները շարունակվում են12:3014.10.24
-
Միջազգային«Հեզբոլլահ»-ը հարձակվել է Իսրայելի ռազմաբազաներից մեկի վրա․ զոհվել է 4, վիրավորվել՝ 58 զինվոր12:2314.10.24
-
ԻրավականԶինծառայող Աղասի Դալլաքյանի մահվան դեպքով սպանության հոդվածով քրեական վարույթ է հարուցվել12:1414.10.24
-
ՀասարակականԵրևանում 48 համարի ավտոբուսը բախվել է շինության պատին․ կան վիրավորներ (Տեսանյութ)12:0814.10.24
-
ՔաղաքականՀՀ անկախության 33-րդ տարեդարձին նվիրված պաշտոնական ընդունելություն՝ Կանադայում ՀՀ դեսպանատանը11:4514.10.24
-
ՀասարակականԱղվանքի Ս. Գրիգորիս կաթողիկոսի նշխարների գտնվելու և յոթ խոտաճարակների հիշատակության օրն է10:4514.10.24
Փոխվարչապետը հայտնել է, թե ինչ քարտեզներով է արվելու դելիմիտացիան
Մենք ունենք համատեղ հաստատված աշխատակարգ: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների հանդիպումներին և դրանցից հետո արվող հաղորդագրություններին:
«Սահմանազատման հարցը, ցանկացած պարագայում շատ զգայուն հարց է: Մենք պայմանավորվել ենք, որ հանդիպումների արդյունքում մեր հրապարակումները սահմանափակվում են այնքանով, որքանով համաձայնեցրել ենք համատեղ մամուլի հայտարարությունը: Հակառակ դեպքում դուք պատկերացնո՞ւմ եք՝ ինչ տեղի կունենա: Եթե ամեն կողմը վերադառնա և սկսի մեկնաբանել կամ հանրային քննարկել աշխատանքների արդյունքները, դա արդյունավետ չի լինի:
Դիլետանտական է մոտեցումը, որ մենք կարող ենք գնալ հանձնաժողովում հանդիպենք և ինչ-որ բան իրար հանձնենք: Դա շատ նաիվ է:
Երկրորդը, ես կարծում եմ, որ այնուամենայնիվ, մենք որոշումների կայացման շատ որոշակի սահմանադրական ու օրենսդրական կարգեր ունենք, որոնցից չենք կարող շեղվել»,- ասել է նա:
Խոսելով Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետների հաջորդ հանդիպման մասին՝ Գրիգորյանն ասաց, որ ամսաթիվը դեռ որոշված չէ։
«Իքներդ էլ գիտեք, թե դելիմիտացիայի գործընթացն ինչ բարդ է: Խոսք պետք է գնա բացառապես տոպոգրաֆիկ քարտեզների մասին, որոնք պրոֆեսիոնալ քարտեզներ են, որովհետև շատ դեպքերում շատ մարդիկ սխեմատիկ կամ մեթոդական քարտեզները շփոթում են տոպոգրաֆիկ քարտեզների հետ, որոնք այլ որակ ու տրամաբանություն ունեն:
Երկրորդը, իրականում, դելիմիտացիայի գործընթացը միայն քարտեզների հետ աշխատանք չէ, նախ և առաջ իրավական հիմք ու հենքի բացահայտումն է, որի հիման վրա կազմվել է այս կամ այն քարտեզը։ Ընդ որում, ամեն մարմին չէ, որ իրավունք ունի կամ ԽՍՀՄ ժամանակ իրավունք է ունեցել քարտեզ կազմել կամ տպագրել: Այս բոլոր նյուանսները շատ կարևոր են ու մեր աշխատանքներում պետք է հասցեագրվեն»,- նշել է նա:
- 14:32 14.10.24 Ժնևում մեկնարկել է Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովը. մասնակցում է նաև Ալեն Սիմոնյանը Կարդալ ավելին
- 12:00 14.10.24 Ադրբեջանին առաջարկել և առաջարկում ենք օր առաջ սկսել կոմունիկացիաների ապաշրջափակման իրագործման գործընթացը. ԱԳՆ խոսնակ Կարդալ ավելին
- 11:45 14.10.24 ՀՀ անկախության 33-րդ տարեդարձին նվիրված պաշտոնական ընդունելություն՝ Կանադայում ՀՀ դեսպանատանը Կարդալ ավելին
- 11:15 14.10.24 Ժողջանը հաշվե՞լ է, թե քանի միլիոն դոլար է ծախսվում կապիտուլյանտ չտեսի այստիպի վոյաժների վրա. Գագիկ Համբարյան Կարդալ ավելին