Լրահոս
Միջազգային
23:26
10.01.25
534

Պուտինը Թրամփի հետ հանդիպման նախապայման չի դնում. պատերազմի վերջը մոտենո՞ւմ է

 

Պուտինը պատրաստ է առանց նախապայմանների հանդիպել Թրամփին: «Խնդիրները երկխոսության միջոցով լուծելու համար միայն փոխադարձ ցանկություն և քաղաքական կամք է պետք և ոչ մի պայման»,- ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ արձագանքելով Թրամփի՝ Պուտինի հետ հանդիպելու պլանների մասին հայտարարություններին: ԱՄՆ ընտրված նախագահը հինգշաբթի է Ֆլորիդայում խոսել այդ հանդիպման նախապատրաստական աշխատանքների մասին: