Լրահոս
Արտաքին քաղաքականություն
16:10
12.02.24
91

Պուտինը Հայաստան կգա, եթե Մոսկվան անվտանգային երաշխիքներ ստանա Երևանից

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կգա Հայաստան, միայն եթե Մոսկվան անվտանգային երաշխիքներ ստանա Երևանից: Այսպիսի հայտարարություն է արել Պուտինի խոսնակը:

Նա հստակ նշել է, որ երաշխիքներն անհրաժեշտ են, քանի որ Հայաստանը միացել է Միջազգային քրեական դատարանի կանոնադրությանը՝ Հռոմի ստատուտին, որը վավերացրած երկրները պարտավորվում են ձերբակալել Պուտինին, եթե նա հայտնվի իրենց երկրների տարածքում:

«Հռոմի ստատուտին միանալը, իհարկե, չի կարող չունենալ բացասական ազդեցություն մեր երկկողմ հարաբերությունների վրա, բայց շատ կարևոր է ստանալ մեր հայ գործընկերների որոշակի հավաստիացումները։ Այդ հարցը դեռ պետք է լուծվի երկկողմ երկխոսության շրջանակում, ինչին էլ մենք տրամադրված ենք»,- ասել է Պեսկովը: