Լրահոս
Միջազգային
21:19
12.06.25
164

Պուտինը ցավակցություն է հայտնել Հնդկաստանում տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ

Img default alt hy

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել Հնդկաստանի նախագահ Դրուպադի Մուրմուին և վարչապետ Նարենդրա Մոդիին՝ Ահմեդաբադի օդանավակայանում ինքնաթիռի կործանման կապակցությամբ. համապատասխան հեռագիր է տեղադրվել Կրեմլի կայքում։

«Խնդրում եմ ընդունեք իմ խորին ցավակցությունները Ահմեդաբադի օդանավակայանում ինքնաթիռի կործանման ողբերգական հետեւանքների կապակցությամբ»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասված է հեռագրում։

Նախագահը խնդրել է անկեղծ կարեկցանքի և զորակցության խոսքեր փոխանցել զոհվածների ընտանիքներին և ընկերներին, ինչպես նաև մաղթել շուտափույթ ապաքինում աղետի հետևանքով բոլոր տուժածներին։

Հնդկաստանի Գուջարաթ նահանգում Ահմեդաբադ քաղաքի օդանավակայանի մոտ մարդատար ինքնաթիռ է կործանվել։ Air India-ի տվյալներով՝ ինքնաթիռում եղել է 242 մարդ, այդ թվում՝ երկու օդաչու և տասը բորտուղեկցորդուհի։