-
Հասարակական
Վանաձորում հաստաբուն ծառը տապալվել և ընկել է «Kia» և «Honda» մակնիշի ավտոմեքենաների վրա
23:5813.05.25 -
Միջազգային
Ռուսները նոր բնակավայր են գրավել Ուկրաինայում. Կիևը նոր կործանիչներ է ստացել Ֆրանսիայից ու ԱՄՆ-ից
23:4513.05.25 -
Միջազգային
Չինաստանն ու Բրազիլիան խոսել են ուկրաինական ճգնաժամի կարգավորման ուղիների մասին
23:1513.05.25 -
Քաղաքական
Բարոյակա՞ն է կնոջը բերման ենթարկել գիշերազգեստով. լրագրողին կալանավորելու որոշումը կբողոքարկվի
22:4513.05.25 -
Հասարակական
Ծեծկռտուք՝ Շիրակի մարզում. ուսումնարանի 17-ամյա սանը տեղափոխվել է հիվանդանոց
22:3513.05.25 -
Քաղաքական
Մունդառ հերյուրանք, կասկածելի վարույթներ ու թավշյա ճառեր. «կոռուպցիա» անունով պոզավոր կենդանին
22:1513.05.25 -
Քաղաքական
Արդարադատության նախարարը հանդիպել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող ցմահ դատապարտյալներին
22:0013.05.25 -
Քաղաքական
Թշնամին արդեն կրակում է օրը ցերեկով. նյարդերի պատերազմ՝ սահմանամերձ գյուղերում
21:5013.05.25 -
Հասարակական
40-ամյա վարորդը Աշտարակի կամրջի հարևանությամբ կցորդիչով բեռնատարով բախվել է երկաթե արգելապատնեշներին
21:4513.05.25 -
Միջազգային
Պուտի՞նը, թե՞ Լավրովը կմեկնի Ստամբուլ. ռուսների ու ուկրաինացիների «վերջին շանսը»
21:1513.05.25 -
Հասարակական
Էլեկտրահաղորդման բարձրավոլտ համակարգից առաջացած խնդրի հետևանքով հոսանքազրկվել են Երևանի որոշ հատվածներ․ ՀԷՑ
20:5413.05.25 -
Արտաքին քաղաքականություն
Վրացիները չեն թողնում հայկական ոգելից խմիչքը մտնի Ռուսաստան՝ հանուն Ադրբեջանի՞. բողոքի ակցիա
20:4513.05.25 -
Քաղաքական
Միրզոյանը և ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը քննարկել են ՀՀ և ԵԽ միջև համագործակցության հարցեր
20:3513.05.25 -
Հասարակական
Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Գոռ Մարգարյանը. Հայկ Կոստանյան
20:1013.05.25 -
Քաղաքական
Փաշինյանին իշխանության է բերել ժողովուրդը, որը կարող է ուղղել իր սխալը․ Վարդան Օսկանյան
19:4513.05.25 -
Արտաքին քաղաքականություն
Բաքվի համար «առաջընթաց», Երևանի համար նոր զիջումներ. ո՞ւր են հասել հայ և ադրբեջանցի սահման գծողները
19:3013.05.25 -
Հասարակական
Հայրը չկարողացավ փրկել․ Շիրակում խեղդված քաղաքացին 5 անչափահաս երեխա ուներ․ Oragir.News
18:4813.05.25 -
Հասարակական
Օլիմպիադաներում հաջողությունների հասնող դպրոցների շրջանակը բավական փոքր է․ սա լուրջ խնդիր է․ ԿԳՄՍ նախարար
18:0013.05.25
Պուտինն ու Միրզիյոևը համատեղ հայտարարություն են ստորագրել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը համատեղ հայտարարություն են ստորագրել Տաշքենդում կայացած բանակցությունների արդյունքներով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Բարձր մակարդակով հանդիպումը տեղի է ունեցել Միրզիյոևի «Կուկսարոյ» քաղաքամերձ նստավայրում։ Ղեկավարները նախ զրուցել են նեղ կազմով, այնուհետև զրույցը շարունակվել է ընդլայնված կազմով՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ։
Ընդհանուր առմամբ, ռուս-ուզբեկական բանակցությունները տևել են շուրջ երեք ժամ։
Ի թիվս այլ հարցերի, կողմերը պայմանավորվել են պետությունների միջև ապրանքաշրջանառությունը հասցնել մինչև 30 միլիարդ դոլարի։ Միրզիյոևը վստահեցրել է, որ Ռուսաստանն ավանդաբար մնում է Ուզբեկստանի խոշոր առևտրային գործընկերը։ Նրա խոսքով՝ տարեսկզբից երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է 30 տոկոսով, իսկ վերջին յոթ տարվա ընթացքում այն ավելացել է 2,5 անգամ։
Ուզբեկստանի նախագահը հավելել է, որ մոտ ապագայում Ռուսաստանում կսկսի աշխատել հանրապետության առևտրային ներկայացուցչությունը։
Միրզիյոևը նաև Մոսկվան անվանել է կարևոր ռազմավարական գործընկեր գազի, նավթի և նավթամթերքի մատակարարման հարցում։ Նա ընդգծել է, որ Վլադիմիր Պուտինի աջակցության շնորհիվ անցյալ տարվանից Ուզբեկստանն սկսել է ռուսական կապույտ վառելիք ընդունել գործող խողովակաշարով` ռևերսային ռեժիմով։
«Պայմանավորվածություն կա գազի փոխադրման համակարգի արդիականացման, գազի, նավթի և նավթամթերքի մատակարարումների ծավալների ավելացման և ռուսական առաջատար ընկերությունների հետ ածխաջրածինների վերամշակման նախագծերի իրականացման շուրջ», - հավելել է Միրզիյոևը։
Պուտինը պետական այցով Ուզբեկստանում է գտնվում մայիսի 26-ից։
-
23:45 13.05.25 Ռուսները նոր բնակավայր են գրավել Ուկրաինայում. Կիևը նոր կործանիչներ է ստացել Ֆրանսիայից ու ԱՄՆ-ից Կարդալ ավելին
-
23:15 13.05.25 Չինաստանն ու Բրազիլիան խոսել են ուկրաինական ճգնաժամի կարգավորման ուղիների մասին Կարդալ ավելին
-
21:30 13.05.25 Հնդկական զենքի ուժը ստիպեց Պակիստանին դադարեցնել կրակը․ Հնդկաստանի ԱԳՆ Կարդալ ավելին
-
21:15 13.05.25 Պուտի՞նը, թե՞ Լավրովը կմեկնի Ստամբուլ. ռուսների ու ուկրաինացիների «վերջին շանսը» Կարդալ ավելին