Լրահոս
Քաղաքական
21:40
03.12.24
172

Փուշն ու գերանը. Աղազարյանին հեռացնող ՔՊ-ում անբարոյական են համարում Նազարյանին հեռացնելու որոշումը

Հայաստանի խորհրդարանում «Բյուջե-2025» նախագծի քննարկումը ներթիմային ինտրիգներով է ընթացել: SMS-ով թիմակիցներին իրենց շարքերից մաքրող ՔՊ-ի կարկառուն ներկայացուցիչ Ալեն Սիմոնյանը, որ քննադատում է Փաշինյանի խնդրանքով մանդատը վայր չդրած Հովիկ Աղազարյանին ու անբարոյական է համարում Գեղամ Նազարյանին ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունից հեռացնելու որոշումը, հայտարարում է, թե ինքը Փաշինյանի խնդրանքը միանգամից կկատարեր: Առանց մտածելու, որ դրա իրավունքը չունի Հայաստանի վարչապետը: Նազարյանին խմբակցությունից հեռացնելու մասին Սիմոնյանի հայտարարություններին պատասխանել են «Հայաստան» խմբակցությունից: