Լրահոս
Հայաստան
23:00
27.05.24
154

Փուլ ա եկել, 30 տարվա արած-դրածը ջուրը տարել ա. աղետից հետո Տավուշում փոխհատուցման մասին չեն լսել

Թե Լոռիում, թե Տավուշում բնակիչների խոսքից հասկանում ենք, որ Աղստևն ու Դեբեդը գրեթե միաժամանակ են վարարել, լցվել տները: Վարարած Աղստևը չի խնայել գետափին կառուցված Մանթաշյանների երկհարկանի տունը, անասնագոմը: Գետը քշել տարել է 17 խոզ ու ընտանի թռչուններ: Տավուշում գետնին են տապալվել էլեկտրասյուներ: Աղետի գոտում վնասի չափը դեռ գնահատված չէ: Գիշերը քարալցման աշխատանքներից հետո հիմնականում երթևեկելի է Դիլիջան-Իջևան ճանապարհը: Կիրակի գիշերը հունից դուրս եկած գետերն այսօր ավելի հանդարտ են: