-
Հասարակական
Ապարանը հոսանքազրկված է, անվտանգության նկատառումով դադարեցվել է նաև գազամատակարարումը
19:1115.06.25 -
Հասարակական
Ապարանում ուժեղ փոթորկի ու քամու պատճառով ավերածություններ են տեղի ունեցել
17:3915.06.25 -
Հասարակական
Իրանում և Իսրայելում զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիներ լինելու մասին տվյալներ այս պահին չկան. ՀՀ ԱԳՆ
17:2215.06.25 -
Հասարակական
Ավտովթար՝ Երևանում. գլխիվայր շրջված մեքենայի վարորդ ներկայացած կինը եղել է ոչ սթափ
17:0015.06.25 -
Միջազգային
Իրանն անհերքելի ապացույցներ ունի, որ ԱՄՆ զորքերը աջակցում են Իսրայելին. Աբբաս Արաղչի
16:0515.06.25 -
Միջազգային
Թեհրանը պատրաստ է համաձայնագիր կնքել, որը կերաշխավորի միջուկային զենքի բացակայությունը. Իրանի ԱԳ նախարար
13:5115.06.25 -
Հասարակական
Զինվորական համազգեստ հագնելուց հետո մա՜ չէր կանչում. 20-ամյա տանկիստ Արթուրը զոհվեց ինքնաձիգը ձեռքին
12:4915.06.25 -
Միջազգային
Ռուսաստանն Ուկրաինային է փոխանցել զոհված ուկրաինացի զինվորների ևս 1200 մարմին
23:5814.06.25 -
Հասարակական
Կրակոցներ՝ Երևանում հայտնի «Ուրարտու» ռեստորանային համալիրում․ վիրավոր կա
23:4514.06.25 -
Արտաքին քաղաքականություն
Պատերազմ է, ես գնում եմ իմ երկիր. իրանցիները ճակատագրական պահին համախմբվելու կոչ են անում
23:3014.06.25 -
Միջազգային
Էրդողանն ու Թրամփը քննարկվել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, տարածաշրջանային և գլոբալ հարցեր
23:2414.06.25 -
Միջազգային
Հեգսեթը բացատրել է ԱԹՍ-ների հակազդման համակարգերն Ուկրաինայից Մերձավոր Արևելք տեղափոխելու պատճառը
23:1514.06.25 -
Հասարակական
Պատերազմ՝ երկնքում, քաոս՝ օդակայաններում. թռիչքների չեղարկումը հունից հանում է ուղևորներին
22:4514.06.25 -
Քաղաքական
Իրան-Իսրայել կատաղի բախումների ֆոնին՝ Բաքուն նորից բարձրացնում է «Զանգեզուրի միջանցքի» հարցը
22:1514.06.25 -
Քաղաքական
Իսրայելը փորձում է դանդաղեցնել կամ խափանել Իրանի միջուկային ծրագիրը. Վահե Դավթյան
21:4514.06.25
Փոփոխություններ են կատարվել նույնականացման միջոցներով ապրանքների պարտադիր դրոշմավորման գործընթացում․ ՊԵԿ

ՊԵԿ-ից հայտարարություն են տարածել․
«Կառավարության որոշումներով մի շարք փոփոխություններ են կատարվել նույնականացման միջոցներով ապրանքների պարտադիր դրոշմավորման գործընթացում։
Թվային դրոշմավորման ժամկետի հետաձգում
Դրոշմավորման ենթակա այն ապրանքների համար, որոնց դեպքում նույնականացման միջոցներով դրոշմավորման համակարգին անցնելու համար սահմանված էր 2025 թվականի հունիսի 1-ը և սեպտեմբերի 1-ը, Կառավարության 22.05.2025 թ.N644-Ն որոշմանընդունման արդյունքում նույնականացման միջոցներով դրոշմավորումը պարտադիր կլինի 2026 թվականի հունվարի 1-ից։ Ժամկետների փոփոխությունը վերաբերում է կաթնամթերքին, մսամթերքին, երշիկեղենին, կենդանիների կերին, նավթավերամշակման արտադրանքին, ներկանյութերին, լաքերին և չորարարներին։ Միաժամանակ, Կառավարության 22.05.2025 թ. N618-Ն որոշմամբ 2026 թվականի հունվարի 1-ից նույնականացման միջոցներով դրոշմավորման պահանջ է սահմանվել նաև ԱՏԳ ԱԱ 2208 ծածկագրին դասվող` մինչև 9 տոկոս ներառյալ սպիրտայնություն ունեցող՝ դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա ապրանքների համար։ Տեղեկացնենք, որ 2026 թվականի հունվարի 1-ից նույնականացման միջոցներով են դրոշմավորվելու նաև դեղերը, վիտամինները, oծանելիքը, կոսմետիկան, հիգիենայի և խնամքի միջոցները։
Միաժամանակ, Կոմիտեն տնտեսվարողներին հիշեցնում է, որ նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորումը, հարկ վճարողի ցանկությամբ, կարող է իրականացվել նաև մինչև որոշմամբ հաստատված ժամկետները։ Նույնականացման միջոցներով դրոշմավորում է համարվում այդ ապրանքների դրոշմավորման ծածկագրերի՝ «Շրջանառության մեջ դրված» կարգավիճակ ունենալը։ Այս դեպքում ապրանքների դրոշմավորումն այլևս չի կարող իրականացվել դրոշմապիտակներով։ Մինչև դրոշմավորման իրականացման օրվան նախորդող օրը ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ կարող են կատարվել ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման էլեկտրոնային համակարգի միջոցով էլեկտրոնային եղանակով գրանցումներ։
Հայաֆիկացումը կներառվի դրոշմավորման ծածկագրերում
Կառավարության 22.05.2025 թ. N644-Ն որոշմամբ լրացում է կատարվել նաև դրոշմավորման ծածկագրերի վերաբերյալ տեղեկատվության ձևաչափում, ինչի արդյունքում այդ տեղեկատվության մեջ ներառվել է նաև «Ապրանքի տեղեկատվության հայաֆիկացումը»։ Այսինքն, ներմուծվող ապրանքների վերաբերյալ հայերեն տեղեկատվությունը այսուհետ հնարավոր է ներառվել նույնականացման միջոցների տեղեկատվության մեջ և ապրանքների վրա առանձին հայաֆիկացման պիտակներ չնախատեսել։
Սահմանվել են դրոշմավորման ծածկագրերի կարգավիճակները
Կառավարության 22.05.2025թ. N616-Ն որոշմամբ սահմանվել են նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ընթացքում դրոշմավորման ենթակա ապրանքների դրոշմավորման ծածկագրերի կարգավիճակները հետևյալ կերպ․
- «Թողարկված» կարգավիճակ՝ դրոշմավորման ծածկագրեր ստանալու նպատակով ներկայացված հայտի հաստատումից հետո համակարգում ապրանքների շրջանառության մասնակցին հայտում նշված ապրանքների համար հասանելի դարձած դրոշմավորման ծածկագրեր,
- «Մակնշված» կարգավիճակ՝ ապրանքների շրջանառության մասնակցի կողմից համակարգից ներբեռնված դրոշմավորման ծածկագրեր,
- «Շրջանառության մեջ դրված» կարգավիճակ՝ օտարման ենթակա դրոշմավորված ապրանքների դրոշմավորման ծածկագրեր,
- «Շրջանառությունից հանված, վաճառված» կարգավիճակ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում օտարված դրոշմավորված ապրանքների դրոշմավորման ծածկագրեր,
- «Շրջանառության մեջ դրված՝ վերադարձված» կարգավիճակ՝ օտարված՝ դրոշմավորված վերադարձված ապրանքների դրոշմավորման ծածկագրեր,
- «Շրջանառությունից հանված կարգավիճակ՝ շահագործումից հանված»՝ բացառությամբ դրոշմավորված ապրանքի օտարման դեպքի, ներառվում են այն բոլոր դեպքերը, երբ ապրանքները արտահանվում են Հայաստանի Հանրապետությունից կամ հանվում են շրջանառությունից»։
-
13:30 14.06.25 Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Կարդալ ավելին
-
15:02 13.06.25 Էներգետիկ համագործակցություն՝ Հայաստանի և Իրանի միջև․ քննարկվել են շինարարական աշխատանքները Կարդալ ավելին
-
11:15 12.06.25 Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Կարդալ ավելին
-
17:45 11.06.25 Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Կարդալ ավելին