Լրահոս
Միջազգային
14:55
07.11.24
67

POLITICO-ն նշել է ԱՄՆ պետքարտուղարի թեկնածուների անունները

Img default alt hy

ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակ տարած Դոնալդ Թրամփի ապագա վարչակազմում առանցքային պաշտոնների բաշխման հետ կապված տարբեր կանխատեսումներ են արվում։ Պետքարտուղարի թեկնածուների թվում նշվել են սենատորներ Մարկո Ռուբիոյի և Ուիլյամ Հագերթիի անունները։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ POLITICO-ի աղբյուրն այս անունները լսել է ազգային անվտանգության հարցերով Դոնալդ Թրամփի նախկին խորհրդական Ռոբերտ Օ’Բրայենից։

Բացի  սենատորներ Մարկո Ռուբիոյից և Ուիլյամ Հագերթիից, որպես պետքարտուղարի հավանական թեկնածու նշվել է նաև ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենի նախկին պաշտոնակատար Ռիչարդ Գրենելի անունը։ 

Հրատարակության աղբյուրը նշել է, որ պաշտպանության նախարարի պաշտոնում շոշափվել է սենատոր Թոմ Քոթոնի անունը։

POLITICO-ն նաև նշում է, որ քաղաքական գործիչ Ռոբերտ Քենեդի կրտսերը, որը իշխանության փոխանցման վրա աշխատող թիմի անդամ է, ամենայն հավանականությամբ, հաջորդ վարչակազմի օրոք զգալի դեր կխաղա առողջապահության ոլորտում: