Լրահոս
Քաղաքական
20:54
13.01.25
415

Փողի պրոբլեմ չունի Փաշինյանի կաբինետը, բայց այս տարվա բյուջեում 809 միլիարդ դրամ պակասուրդ կա

 

«Ամեն ինչ լավ է ու ավելի լավ է լինելու»,- իշխանության թեզը այսօր խորհրդարանում փորձել է ապացուցել երկրի գլխավոր ֆինանսիստը՝ 2024 թվականի բյուջեի կատարողականը ներկայացնելով: Հակառակն է պնդում խորհրդարանական ընդդիմությունը՝ «Վատ է ամեն ինչ ու ավելի վատ է լինելու»: Բյուջեն թերակատարված է, իսկ վերջին 4 տարվա համար առնվազն 7 տոկոս տնտեսական աճ խոստացած կառավարությունը միայն գնաճ է ապահովել, ուրիշ ոչինչ: Տարին սկսկում եմ նախորդ տարվանից մնացած, այս տարի ավելացած պակասուրդով՝ ավելի կոնկրետ, 809 միլիարդ դրամ փողի պակաս պետբյուջեում: