Լրահոս
Զինված ուժեր
19:45
25.05.24
355

ՊՆ-ից պնդում են՝ զիվորականները չեն հրաժարվել կատարել Տավուշի դիրքերից հետ քաշվելու հրամանը

Img default alt hy

Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել․

«Համացանցում տարածվում է «Զինվորական սպաները հրաժարվում են կատարել Տավուշի դիրքերից հետ քաշվելու հրամանը» վերտառությամբ հրապարակումը, որն ամբողջովին՝ սկզբից մինչև վերջ, կեղծ է, հորինված և չի համապատասխանում իրականությանը։

Պաշտպանության նախարարությունը կոչ է անում զերծ մնալ զինված ուժերի, զինված ուժերի ղեկավար կազմի, զինծառայողների վերաբերյալ հորինված տարբեր պատմություններ հրապարակելուց, կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուց և հիմք ընդունել բացառապես գերատեսչության պաշտոնական հաղորդագրություններն  ու հայտարարությունները»։