Լրահոս
Հասարակական
21:18
07.11.19
41

Պետությունը եւ խնամքի կարիք ունեցող երեխաները

Հոգեկան եւ մտավոր խնդիրներ ունեցող մարդկանց հետ աշխատողները 2020 թվականի հունվարի 1-ից 30 տոկոս հավելավճար կստանան: Կառավարությունը իրավական հիմքերը դրեց, բայց հայտնի է, որ աշխատավարձի վերանայման համար բյուջեից 249 մլն. դրամ կհատկացվի: Դրանից 19 մլն դրամն է հատկացվում պետության կողմից պատվիրակված կառույցներում՝ 152 աշխատակիցների համար: Մնացածը մասնավոր հասարակական կազմակերպություններին է տրվում, բայց թե քանի մարդու է վերաբերվում կառավարության նիստում ծրագիրը ներկայացնող աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը չգիտեր: