-
Սփյուռք
«Հեռու մնա Հայ Առաքելական եկեղեցուց» խորագրով բողոքի ցույց է անցկացվել Թբիլիսիում
00:1713.06.25 -
Հասարակական
Արյունոտ ագրեսիա՝ Երևանում. ավտոբուսի վարորդին ծեծելու գործով երկու մարդ ձերբակալվել է
23:5812.06.25 -
Հասարակական
Արնաշաղախ աշակերտին տեսնելով՝ ուսուցիչը ուշագնաց է եղել. դանակահարություն՝ երևանյան դպրոցում
23:3012.06.25 -
Աշխարհ
Սարսափելի ավիավթարից զոհվել է առնվազն 110 մարդ. օդանավը կործանվել է թռիչքից մեկ րոպե անց
23:0012.06.25 -
Քաղաքական
Ջանում ենք կարգավորել մեր հարաբերություններն Ադրբեջանի և Թուրքիայի հետ, բացել սահմանները․ Միրզոյան
22:4512.06.25 -
Արտաքին քաղաքականություն
Պայթյունավտանգ պահին թուրք-ադրբեջանական զորավարժություններ են Նախիջևանում՝ Երևանից 70 կմ հեռու
22:1512.06.25 -
Միջազգային
Իրանի հետ արյունալի բախման վտանգը մեծանում է. Թրամփը ամերիկացիներին հորդորում է լքել տարածաշրջանը
21:4512.06.25 -
Հասարակական
Կադրեր՝ ինչպես է Փաշինյանի ավտոշարասյունը արագություն հավաքում․ Oragir.News
21:2512.06.25 -
Միջազգային
Պուտինը ցավակցություն է հայտնել Հնդկաստանում տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ
21:1912.06.25 -
Քաղաքական
Իմփիչմենթ. Փաշինյանին հեռացնելու ազնիվ նպատա՞կ, թե՞ խարդավանք՝ «Հայաստան» խմբակցության դեմ
20:4512.06.25 -
Հասարակական
Սարսափելի մանրամասներ՝ Ճամբարակի ողբերգությունից. զոհերի թիվը հասել է 6-ի
19:4512.06.25 -
Հասարակական
Ժաննա Անդրեասյանը մասնակցել է Հայաստան-ԵՄ մշակութային երկխոսության աշխատաժողովին
19:1512.06.25 -
Հասարակական
Կոտայքի թեմի հոգևոր դասը զորակցություն է հայտնում Ամենայն Հայոց Կաթողիկոսին
18:4512.06.25 -
Հասարակական
Ֆինանսների նախարարն ընդունել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրենին
18:1512.06.25
ՊԵԿ-ը բացահայտել է շուրջ 3 մլրդ դրամի ստվերային շրջանառության դեպք

ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում օրերս բացահայտել է շուրջ 3 մլրդ դրամի ստվերային շրջանառության դեպք։
Մասնավորապես, ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Երևան քաղաքում գործող հագուստի և աքսեսուարների արտադրությամբ, վաճառքով զբաղվող 2 տնտեսվարող թերհայտարարագրում են իրացման շրջանառությունը, իրականացնում են նույնատիպ տնտեսական գործունեություն, գործում են համաձայնեցված և ունեն բարեկամական կապ։ Այս տնտեսվարողները արտադրել են նաև զինվորական համազգեստի նմանվող հագուստներ, որոնք, ըստ ձեռքբերված նախնական տվյալների, վաճառվել են հիմնականում որսորդական խանութներին:
Համակողմանի և մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված տվյալները հաստատվել են: Օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում պարզվել է, որ այս տնտեսվարողները 2020-2024 թթ ընթացքում թաքցրել են շուրջ 3 մլրդ դրամի իրացման շրջանառություն։ Կատարվել է պատճառված վնասի նախնական հաշվարկ, ըստ որի` պետությանը պատճառվել է շուրջ 900 միլիոն դրամի վնաս:
Առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու առերևույթ հանցագործության հատկանիշներով ՊԵԿ hետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով նախաձեռնվել է քրեական վարույթ։
ՊԵԿ-ը շարունակելու է հետևողական պայքարը` հարկային կարգապահության խախտումները բացահայտելու ուղղությամբ՝ այսպես նաև պաշտպանելով օրինական բիզնեսի շահերը:
-
23:45 12.06.25 Դատավոր Դավիթ Գրիգորյանն արդարացվել է․ «Փաստինֆոն» Կարդալ ավելին
-
20:15 12.06.25 Ձերբակալվել են Երևանում ավտոբուսի վարորդին ծեծի ենթարկած անձինք. ՔԿ Կարդալ ավելին
-
19:10 12.06.25 Ձերբակալվել են Արթուր Վանեցյանին պայմանագրային հիմունքներով ծառայություն մատուցող պահնորդական ծառայողները Կարդալ ավելին
-
19:00 12.06.25 Չարենցավանի ոստիկանները կանխել են թմրանյութի 6 տասնյակ փաթեթի տեղադրումը Կարդալ ավելին