Լրահոս
Քաղաքական
22:17
10.01.25
302

ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Հնդկաստանի դեսպանին

Img default alt hy

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային։

Հանդիպմանը կարևորվել են երկկողմ գործընկերային հարաբերությունները և կարողությունների զարգացման ուղղությամբ արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածությունները։

«Առաջիկայում կնախանշվեն զարգացման կոնկրետ ծրագրեր, որոնց իրականացման համար Պետական եկամուտների կոմիտեն պատրաստակամ է իրականացնել գործուն քայլեր»,-ընդգծել է ՊԵԿ նախագահը։