Լրահոս
Միջազգային
21:58
23.06.25
163

Պայթյուններ՝ Իրանում և Իսրայելում. պատերազմը թեժանում է ամերիկյան միջամտությունից հետո

 

Իրանի միջուկային օբյեկտներին ԱՄՆ հարվածներից հետո Իրան-Իսրայել պատերազմը շարունակում է թեժանալ: Հակամարտող կողմերը նոր թափով են հրիթիռակոծում իրար: Իրանական հրթիռակոծության պատճառով այսօր հոսանքազրկումներ են եղել Իսրայելում: Այնտեղ աշխատող լրագրողները հայտնել են, որ ավելի քան կես ժամ չի անջատվել օդային տագնապի ազդանշանը: Պայթյունների բազմաթիվ կադրեր են տարածվում Թեհրանից և իրանական այլ քաղաքներից: Թեհրանում իսրայելական թիրախներ են դարձել Իրանի պետական հեռուստաընկերության շենքը, Էվինի ու Քարաջի բանտերը, էներգետիկայի նախարարության շենքը: