Լրահոս
Հայաստան
23:53
08.06.24
264

Պայթյունի վայրում վտանգը պահպանվում է. ինչո՞ւ է աշխատել լցակայանը՝ հայտնաբերված խախտումներից հետո

Երևան-Սևան ճանապարհին գազի և բենզինի լցակայանի պայթյունից տուժած 6 քաղաքացիներից երկուսի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: Նրանք Այրվածքաբանության ազգային կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում են: Մյուս 4 տուժածների վիճակում դրական դինամիկա են նկատել բժիշկները: Այս արտակարգ պատահարից կարելի էր խուսափել, եթե տեսչական մարմինները հետևողական լինեին և փակեին լցակայանը, որտեղ հրդեհային անվտանգության և այլ խախտումներ էին հայտնաբերվել, վստահ են շատ փորձագետներ, որոնք պետությանը մեղադրում են անգործության համար: