Լրահոս
Հասարակական
16:37
22.02.24
114

Պայթյուն՝ Երևանի Թավրիզյան փողոցի տներից մեկում

Img default alt hy

Փետրվարի 22-ին՝ ժամը 15:53-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թավրիզյան փողոցի տներից մեկից պայթյունի ձայն է լսվել և տանիքից ծուխ է նկատվում։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

Ըստ նախնական տվյալների՝ փլուզվել է երկհարկանի տան առաջին հարկի միջսենյակային պատը:

Հրդեհը մարվել է տեղի ուժերով. այրվել է կենցաղային տեխնիկա: