Լրահոս
Հասարակական
11:38
22.02.24
1 113

Պայմանագրային զինծառայողին դանակահարելու և եղբորը կյանքից զրկելու դեպքը սկսվել է երեխաների վիճաբանությունից․ Armlur

Img default alt hy

Armlur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել Փոքր Մասրիկի գերազմանատանը պայմանագրային զինծառայող Վ.Լալայանին դանակահարելու եւ եղբորը Ա. Լալայանի կյանքից զրկելու դեպքից: Մասնավորապես Armlur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ վիճաբանությունը սկսել է անչափահասների հետ տեղի ունեցած վիճաբանությունից, որին խառնվել են ծնողները: Ըստ նախնական տեղեկությունների՝ Ս.Հովսեփյանը վիճել է Վ.Լալայանի եւ Ա. Լալայանի երեխաների հետ ու վերջիններս պարզաբանում ստանալու համար հանդիպել են Փոքր Մասրիկի գերազմանատանը։

Խոսակցությունը թեժացել է ու սկսվել է ծեծկռտուք: Ըստ նախնական տեղեկությունների՝ .Ս.Հ-ն հանել է դանակը ու իր մոտ գտնվող դանակով հարվածել է Արա և Վասիլ Լալայանների մարմնի տարբեր հատվածներին։ Դեպքի վայր են ժամանել իրավապահները, դանակահարող Ս․ Հովսեփյանը ձերբակալվել է: