Լրահոս
Հայաստան
20:45
14.05.24
148

Պատրաստ եմ հանդիպել ՔՊ-ի հետ․ Բագրատ Սրբազան

Img default alt hy

Համազգային շարժման հետագա քայլերը ներկայացնելիս՝ Բագրատ Սրբազանը նշեց՝ խորհրդարանական ընդդիմության հետ քննարկումներ եղել են, քայլեր հաջորդականություն մշակվել է։

Ինչ վերաբերում է իշխանական խմբակցության հետ շփումներին, ապա Բագրատ Սրբազանը շեշտեց՝ ես արդեն ասել եմ՝ պատրաստ եմ հանդիպել ՔՊ-ի հետ։

«Նրանք իրենց լավ չեն պահում, անկեղծ ասած, բայց՝ ոչինչ, մեր առաքելությունը լավ չպահողների հետ գործելն է, ոչ թե լավ պահողների, այնպես որ՝ մենք ոչ մի դժվարություն չունենք այդ իմաստով։ Մեր առջև մեր հայրենիքն է, մեր պետությունը, մեր կյանքը»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է  պայքարի շրջանակում գործողություններին, աապա դրանք վաղն ու մյուս օրը կշարունակվեն, հանդիպումներ կլինեն նաև հասարակական-քաղաքական դաշտի ներկայացուցիչների, կազմակերպությունների, կուսակցությունների հետ։

«Մեկ-երկու օրից ամփոփումը կանենք, եզրակացությունները կինեն։ Մեր մտքի մեջ կա՝ ինչ է լինելու»,- ասաց Բագրատ Սրբազանը՝ վստահություն հայտնելով՝ պայքարի վերջում Ճշմարտությունը հաղթելու է․

«Մենք ուրիշ տարբերակ չունենք»։