Լրահոս
Կրթություն և գիտություն
23:04
24.01.24
166

Պատերազմը հայկական դպրոց է մտել. երեխաներին նահանջ են պարտադրում

 

Ադրբեջանի հետ Արցախյան վերջին պատերազմում պարտված Հայաստանի իշխանությունը պատերազմ է հայտարարել հայկական դպրոցին, կարծում են մասնագետները: «Հայոց պատմություն» առարկան «Հայաստանի պատմություն» վերանվանելու ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությունը պարտադրանք է, որը Երևանը ստացել է Բաքվից՝ հայկական ինքնությունը թուլացնելու միջոցով, սերունդների մեջ հոգեբանական թերարժեքություն ձևավորելով՝ հայերի նկատմամբ հաղթանակը վերջնական ու անբեկանելի դարձնելու համար: