-
Աշխարհ
Համբուրգի կայարանում դանակով հարձակման հետևանքով 12 մարդ է տուժել. կասկածյալը կին է
23:3523.05.25 -
Հասարակական
Նոր կառուցվող էլիտար շենքում 37-ամյա աշխատողը 12-րդ հարկից ընկել է և տեղում մահացել
23:0223.05.25 -
Միջազգային
Լավրովը մերժում է Հռոմի պապին. ռազմաճակատում թեժ իրավիճակի ֆոնին Մոսկվան ու Կիևը նորից կխոսեն
22:4523.05.25 -
Միջազգային
ԱՄՆ-ն ու Իրանը ավարտել են միջուկային հարցի շուրջ բանակցությունների հինգերորդ փուլը
22:1223.05.25 -
Քաղաքական
Խիստ լարվածություն՝ Հայաստան-Ադրբեջան բանակցային կուլիսներում. նոր խնդիրներ են դրվում Երևանի առաջ
21:1323.05.25 -
Հասարակական
Հայաստանի իշխանությունը լուծարո՞ւմ է բանակը. ով շատ վճարի, նա քիչ կծառայի
20:2123.05.25 -
Հասարակական
Ավտովթար՝ Երևանում. ընտանիքի 4 անդամ, այդ թվում՝ 2 երեխա, տեղափոխվել են հիվանդանոցներ
20:1523.05.25 -
Հասարակական
Ինչքան ամոթ ա, որ քննիչների քթի տակից են տարել. 590 հազար դոլարի առեղծվածային գողությունը
19:4223.05.25 -
Հասարակական
Խաղաղության փուչիկներ՝ Մերձավանի երկնքում. սկանդալային դպրոցում շուրջպար են բռնել
18:0423.05.25 -
Իրավական
Խարդախության մեղադրանքով հետախուզվող օտարերկրացին ձերբակալվեց օդանավակայանում
17:4023.05.25 -
Շոու բիզնես
Ազնավուրը երգում է հայերեն՝ երկու գեղեցիկ ձայնով. տեսահոլովակի բացառիկ պրեմիերա
17:2623.05.25 -
Միջազգային
Ծածկոցներ՝ սպանվածների մարմինները փաթաթելու համար. Իսրայելում պահանջում են Նեթանյահուի հրաժարականը
16:3023.05.25 -
Քաղաքական
ՌԴ-ն անկեղծորեն հաջողություն է մաղթում Հայաստանին և Ադրբեջանին. Սերգեյ Լավրով
15:4823.05.25
Պատերազմի ժամանակ Արայիկ Հարությունյանն ասաց՝ եթե ես հանդիպեմ Քոչարյանի հետ, Փաշինյանը ինձ կուտի. Քոչարյան

Ի՞նչ ունեցանք 2020 թվականի հոկտեմբերից. հասարակության բևեռվածությունը Հայաստանում ֆանտաստիկ մակարդակի էր արդեն, բաժանված էր հասարակությունը՝ սևերի, սպիտակների, հների, նորերի, թալանչիների, ոչ թալանչիների, և այս ամենը տարածվեց ոչ միայն քաղաքական մակարդակի վրա, այլ նաև պրոեկցիա արվեց բանակի վրա։ «Հայկական Համալսարանի» ունկնդիրների և դասախոսների հետ հանդիպմանը նման կարծիք է հայտնել 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ վերլուծելով պարտության պատճառները:
«Ահաբեկվում էր գեներալիտետը, և հանրային ընկալման մեջ այն ժամանակ գեներալները սկսեցին ընկալվել որպես բանակը թալանող, բանակով չզբաղվող մի շերտ, և ես նույնիսկ այն ժամանակ մի բան հասկացա, որ մարտական անցյալ ունեցող գեներալները հանրային վայրերում սկսել են ավելի շատ հայտնվել քաղաքացիական հագուստով։ Առաջ, եթե զինվորական հագուստը հպարտության առարկա էր, մի պահ փորձում են թաքցնել, ու սենց երևացող տեղերում չերևալ այդ հագուստով։ Սա բանակը քայքայելու, բանակը քանդելու գործիք էր։ Արվում էր գիտակցաբար, թե ոչ գիտակցաբար, ես չգիտեմ, չեմ էլ ուզում գնահատական տալ տվյալ դեպքում, բայց սա փաստ էր։ Եթե ձեզանից որևէ մեկը փորձի ուսումնասիրել 2018, 2019, 2020 թ․-ների մամուլը, դուք կտեսնեք, որ սա տեղեկատվական դաշտի գերակա, հիմնական թեմաներից մեկն էր, և սա չէր կարող լուրջ ազդեցություն չթողնել բանակի վրա, որովհետև հրամանատարական կազմը տեղեկատվական դաշտում ամեն օր ահաբեկվում էր։ Այն ժամանակ ընդհանրապես երկրում իրավիճակը բավական փոխվել էր, կառավարման մոդելներ փոխվել, և պոպուլիզմը, իսկապես, դարձել էր լուրջ գործոն, գրեթե ամեն ինչում, և միգուցե․․․ Մեկ քայլ վերադառնամ․ ես նշեցի, որ բանակում լուրջ փոփոխություններ էին պետք՝ կապված այն դասերից, որոնք մենք պետք է քաղեինք քառօրյա պատերազմից։ 2018 թ․-ից, դա անտեսվել էր, ոչ ոք չէր հետաքրքրում, ուղղակի, մի կողմ էր դրվել, և բանակի հիմնական բարեփոխումները դարձել էին ավելի շատ ելակային բարեփոխումներ, որտեղ հիմնական տեղը, որտեղ այցելում էին պաշտոնյաները, դա ճաշարանն է։ Սա շատ էր դուր գալիս ծնողներին, ում զավակները բանակում էին, բայց մարդիկ չէին գնում պոլիգոններ, ընդհանրապես չէին հետաքրքրվում մարտական պատրաստվածությամբ։ Հիմնական թեման եղել է, թե զինվորին ո՞նց են կերակրում, կենցաղն ինչպիսի՞ն է, ինչը լավ է, բայց բանակը դրա համար չի։ Ամբողջ այդ ծախսերը պետք է ուղղեին մարտական պատրաստվածության վրա, այլ ոչ թե այլ նպատակների։ Ի՞նչ է բանակը։ Այն ունի 2 տարվա ցիկլ։ 5 – 6 ամիս պետք է զինվորին պատրաստելու համար, 2 տարի հետո նա զորացրվում է։ 2 տարի մարտական պատրաստվածության հարցով չզբաղվես, դու այլևս բանակ չես ունենալու։ Ուղղակի բանակ չես ունենալու, կամ բանակի մարտունակությունը շեշտակի անկում է ապրելու։ Մոտավորապես, այսպես է վիճակը, որովհետև KPI եթե դրվում է ճաշարանը, այլ ոչ թե պոլիգոնը, սպայական կազմը, որն այն ժամանակ փոխվեց, սկսում է զբաղվել ճաշարանով, այլ ոչ թե պոլիգոնով։ Եվ ունեցանք այն, ինչ ունեցանք»,- ասել է Քոչարյանը:
Երկրորդ նախագահը հիշեցրել է, որ պատերազմը սկսելուց հետո ինքը 3-րդ օրը Ղարաբաղում էր. «Երկու շաբաթ եղել եմ Ղարաբաղում, և ասեմ, իմ գնալուց հետո, ուղղակի երկրորդ-երրորդ օրը ես դիմում էի և՛ Բակո Սահակյանի, և՛ Արկադի Ղուկասյանին՝ հանդիպենք Արայիկ Հարությունյանի հետ։ Իմ հիմնական մեսիջը հետևյալն էր՝ անել ամեն ինչ՝ պատերազմը կանգնեցնելու համար, պատերազմի ամեն օրը բերելու ավելի մեծ պրոբլեմների, որովհետև պատրաստ չենք։ Այս ձևով, փոփոխված այս իրավիճակում հաղթանակ չեք ունենալու։ Այն ժամանակ Արայիկ Հարությունյանը ասաց՝ եթե ես հանդիպեմ Քոչարյանի հետ, Փաշինյանը ինձ կուտի» Բառացիորեն սա ինձ փոխանցել է Բակո Սահակյանը։ Ղարաբաղում ունեցանք այն, ինչ ունեցանք»:
Ռոբերտ Քոչարյանը նաեւ անդրադարձել է անօդաչու թռչող սարքերին, որոնք Ադրբեջանը օգտագործել էր դեռ 2016թ-ի ապրիլյան պատերազմի ժամանակ: Ըստ երկրորդ նախագահի, պետք էր շատ լուրջ հետևություններ անել. «Ոչ թե Սու 30 սելֆիի համար գնել, այլ պետք էին ՌԷՊ համակարգեր, պետք էին շատ լուրջ ներդրումներ հակաօդային պաշտպանության մեջ, չարվեց դա։ Հիմա սրանք են հիմնական պատճառները, որ մենք ապրեցինք այդ էվոլյուցիան՝ 91-94 թ․-ին, 16 թ․-ին, որը հետաքրքիր էր, որ շատ կարճ էր, բայց նախանշում էր տրենդը, և մենք այդ տրենդից, ըստ էության, հետևություն չարեցինք։ Ուրեմն հետևյալ եզրակացության գանք․ մենք այս ընթացքում սկսել ենք զիջել Ադրբեջանին ոչ միայն քանակական գրեթե բոլոր ցուցանիշներում, սկսել ենք շեշտակի զիջել նաև որակական հարցերում՝ կապված մեր անվտանգային խնդիրների հետ»:
-
22:00 23.05.25 Կա՛մ հրաժարական, կա՛մ ներողություն. Փաշինյանի աղմկոտ վարքը կքննի կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Կարդալ ավելին
-
21:13 23.05.25 Խիստ լարվածություն՝ Հայաստան-Ադրբեջան բանակցային կուլիսներում. նոր խնդիրներ են դրվում Երևանի առաջ Կարդալ ավելին
-
21:08 23.05.25 Ինչի՞ վրա է ամսական 50 000 դոլար ծախսելու ՀՀ կառավարությունը Վաշինգտոնում Կարդալ ավելին
-
20:01 23.05.25 Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոն կայցելի Հայաստան Կարդալ ավելին