Լրահոս
Քաղաքական
19:39
30.04.25
790

Փաստորեն «իրական Հայաստանում» այլևս ոչ թե խոշտանգելը, այլ խոշտանգՎելն է քրեորեն դատապարտելի արարք․ Ագնեսա Խամոյան

Img default alt hy

«Քիչ առաջ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի հետ այցելեցինք հիվանդանոցում գտնվող Արթուր Չախոյանին։ Այցելության պահին Չախոյանը ձերբակալվածի կարգավիճ ուներ, ու սա այն դեպքում, երբ հենց ինքն էր խոշտանգման ենթարկվել»։ Այս մասին ֆեյսբուքյան գրառում է կատարել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։

«Հիշեցնեմ, որ այսօր առավոտյան Նոր Նորքի թաղապետարանում թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանի գլխավորությամբ խմբակը հենց ուղիղ եթերում բռունցքներով ու ոտքերով հարձակվել էր Չախոյանի վրա։ Սույն թաղապետն, ի դեպ, Եվրամիություն գնացող Արամ Զավենի Սարգսյանի կուսակիցն է։

Զավեշտալի է, որ դեպքից հետո առաջինը ձերբակալում են բռնություն ենթարկված քաղաքացուն, փաստորեն «իրական Հայաստանում» այլեւս ոչ թե խոշտանգելը, այլ խոշտանգՎելն է քրեորեն դատապարտելի արարք։

Նշեմ, որ ձերբակալման 6 ժամերի ընթացքում, ի նշան բողոքի, Չախոյանը հրաժարվել է դեղորայք ընդունել, չնայած առկա բազմաթիվ վնասվածքներին:

Այս պահին նա շարունակում է գտնվել հիվանդանոցում, իսկ իրեն վերջին խուժանի նման պահած թաղապետը՝ իր պաշտոնին»,–գրել է պատգամավորը։