Լրահոս
Քաղաքական
17:45
14.03.25
354

Փաշինյանը Պուտինի հետ զրույցում հաստատել է՝ կմասնակցի մայիսին Մոսկվայում կայանալիք հաղթանակի շքերթին

Img default alt hy

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցում հաստատել է, որ Մոսկվա է ժամանելու մայիսի 9-ի տոնակատարություններին մասնակցելու համար։ Այս մասին հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից։

Հիշեցնենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել։ Փաշինյանը ՌԴ նախագահին տեղեկացրել է «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախագծի տեքստի համաձայնեցման և նախագծի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին։