-
Աշխարհ
Համբուրգի կայարանում դանակով հարձակման հետևանքով 12 մարդ է տուժել. կասկածյալը կին է
23:3523.05.25 -
Հասարակական
Նոր կառուցվող էլիտար շենքում 37-ամյա աշխատողը 12-րդ հարկից ընկել է և տեղում մահացել
23:0223.05.25 -
Միջազգային
Լավրովը մերժում է Հռոմի պապին. ռազմաճակատում թեժ իրավիճակի ֆոնին Մոսկվան ու Կիևը նորից կխոսեն
22:4523.05.25 -
Միջազգային
ԱՄՆ-ն ու Իրանը ավարտել են միջուկային հարցի շուրջ բանակցությունների հինգերորդ փուլը
22:1223.05.25 -
Քաղաքական
Խիստ լարվածություն՝ Հայաստան-Ադրբեջան բանակցային կուլիսներում. նոր խնդիրներ են դրվում Երևանի առաջ
21:1323.05.25 -
Հասարակական
Հայաստանի իշխանությունը լուծարո՞ւմ է բանակը. ով շատ վճարի, նա քիչ կծառայի
20:2123.05.25 -
Հասարակական
Ավտովթար՝ Երևանում. ընտանիքի 4 անդամ, այդ թվում՝ 2 երեխա, տեղափոխվել են հիվանդանոցներ
20:1523.05.25 -
Հասարակական
Ինչքան ամոթ ա, որ քննիչների քթի տակից են տարել. 590 հազար դոլարի առեղծվածային գողությունը
19:4223.05.25 -
Հասարակական
Խաղաղության փուչիկներ՝ Մերձավանի երկնքում. սկանդալային դպրոցում շուրջպար են բռնել
18:0423.05.25 -
Իրավական
Խարդախության մեղադրանքով հետախուզվող օտարերկրացին ձերբակալվեց օդանավակայանում
17:4023.05.25 -
Շոու բիզնես
Ազնավուրը երգում է հայերեն՝ երկու գեղեցիկ ձայնով. տեսահոլովակի բացառիկ պրեմիերա
17:2623.05.25 -
Միջազգային
Ծածկոցներ՝ սպանվածների մարմինները փաթաթելու համար. Իսրայելում պահանջում են Նեթանյահուի հրաժարականը
16:3023.05.25 -
Քաղաքական
ՌԴ-ն անկեղծորեն հաջողություն է մաղթում Հայաստանին և Ադրբեջանին. Սերգեյ Լավրով
15:4823.05.25
Փաշինյանը փորձում է մեղմել Արևմուտքի՝ իր նկատմամբ վերաբերմունքը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Էստոնիա կատարած պաշտոնական այցով Նիկոլ Փաշինյանը փորձում է մեղմել Արեւմուտքի՝ իր նկատմամբ վերաբերմունքը, որ Մոսկվա առաջիկայում կատարելիք այցը հնարավոր դառնա։ Արեւմուտքը բացահայտորեն ուլտիմատում է տվել մայիսի 9-ին` հաղթանակի շքերթին Մոսկվա մեկնելու կապակցությամբ, եւ Փաշինյանին նաեւ ասվել է, որ հայ-ռուսական հարաբերությունների ջերմացումն իրենց համար ընդունելի չէ։
ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձրաստիճան ներկայացուցիչ Կայա Կալլասը շաբաթներ առաջ հրապարակային հայտարարեց, որ ԵՄ անդամության թեկնածու երկրները պետք է չմասնակցեն Մոսկվայի զորահանդեսին։ Իսկ Լատվիայի արտաքին գործերի նախարար Բաիբա Բրաժեն էլ ակնարկել էր այս արգելքը խախտողների նկատմամբ հնարավոր պատժամիջոցների կիրառման մասին։
Նշենք, որ Հայաստանը թեեւ ԵՄ անդամության թեկնածու չէ, սակայն ՀՀ ԱԺ-ն ընդունել է «Եվրոպական Միությանը ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը։ Կայա Կալլասն էստոնացի է, նախկինում երկրի վարչապետի պաշտոնն է զբաղեցրել: Փաշինյանը, ըստ իշխող թիմում շրջանառվող կարծիքի, Մոսկվայից առաջ հատուկ մեկնել է Էստոնիա՝ Արեւմուտքին իր հավատարմությունը վերահաստատելու եւ ուղերձ հղելու, որ ստիպված է գնում Մոսկվա՝ Ռուսաստանից սպասվող հարվածը կանխելու համար։
Երեկ նա Տալինում անգամ հարգել է կոմունիզմի զոհերի հիշատակը․ 1949-ին, ԽՍՀՄ նախարարների խորհրդի որոշմամբ, 22 հազար էստոնացիներ են աքսորվել Կրասնոյարսկի, Նովոսիբիրսկի, Իրկուտսկի եւ Օմսկի մարզեր»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում։
-
10:57 23.05.25 Կանանց թաքուն պայքարը գործադիրում՝ 2026-ի ընտրություններին ընդառաջ․ «Ժողովուրդ» Կարդալ ավելին
-
10:00 23.05.25 Ինչ է ասել Լավրովը Սլավոնականում․ «Հրապարակ» Կարդալ ավելին
-
09:50 23.05.25 Հուլիսն ու սեպտեմբերը ՔՊ-ում թեժ կլինեն. «Ժողովուրդ» Կարդալ ավելին
-
09:46 23.05.25 ՔՊ-ն «քցեց» «Եվրաքվեին». «Հրապարակ» Կարդալ ավելին