-
Քաղաքական
Բարոյակա՞ն է կնոջը բերման ենթարկել գիշերազգեստով. լրագրողին կալանավորելու որոշումը կբողոքարկվի
22:4513.05.25 -
Հասարակական
Ծեծկռտուք՝ Շիրակի մարզում. ուսումնարանի 17-ամյա սանը տեղափոխվել է հիվանդանոց
22:3513.05.25 -
Քաղաքական
Մունդառ հերյուրանք, կասկածելի վարույթներ ու թավշյա ճառեր. «կոռուպցիա» անունով պոզավոր կենդանին
22:1513.05.25 -
Քաղաքական
Արդարադատության նախարարը հանդիպել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող ցմահ դատապարտյալներին
22:0013.05.25 -
Քաղաքական
Թշնամին արդեն կրակում է օրը ցերեկով. նյարդերի պատերազմ՝ սահմանամերձ գյուղերում
21:5013.05.25 -
Հասարակական
40-ամյա վարորդը Աշտարակի կամրջի հարևանությամբ կցորդիչով բեռնատարով բախվել է երկաթե արգելապատնեշներին
21:4513.05.25 -
Միջազգային
Պուտի՞նը, թե՞ Լավրովը կմեկնի Ստամբուլ. ռուսների ու ուկրաինացիների «վերջին շանսը»
21:1513.05.25 -
Հասարակական
Էլեկտրահաղորդման բարձրավոլտ համակարգից առաջացած խնդրի հետևանքով հոսանքազրկվել են Երևանի որոշ հատվածներ․ ՀԷՑ
20:5413.05.25 -
Արտաքին քաղաքականություն
Վրացիները չեն թողնում հայկական ոգելից խմիչքը մտնի Ռուսաստան՝ հանուն Ադրբեջանի՞. բողոքի ակցիա
20:4513.05.25 -
Քաղաքական
Միրզոյանը և ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը քննարկել են ՀՀ և ԵԽ միջև համագործակցության հարցեր
20:3513.05.25 -
Հասարակական
Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Գոռ Մարգարյանը. Հայկ Կոստանյան
20:1013.05.25 -
Քաղաքական
Փաշինյանին իշխանության է բերել ժողովուրդը, որը կարող է ուղղել իր սխալը․ Վարդան Օսկանյան
19:4513.05.25 -
Արտաքին քաղաքականություն
Բաքվի համար «առաջընթաց», Երևանի համար նոր զիջումներ. ո՞ւր են հասել հայ և ադրբեջանցի սահման գծողները
19:3013.05.25 -
Հասարակական
Հայրը չկարողացավ փրկել․ Շիրակում խեղդված քաղաքացին 5 անչափահաս երեխա ուներ․ Oragir.News
18:4813.05.25 -
Հասարակական
Օլիմպիադաներում հաջողությունների հասնող դպրոցների շրջանակը բավական փոքր է․ սա լուրջ խնդիր է․ ԿԳՄՍ նախարար
18:0013.05.25
Փաշինյանը ներկայացման էր․ «Պապ թագավոր»-ը դիտելուց հետո շնորհակալություն է հայտնել դրական լիցքերի համար

Կառավարության մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, ներկայացնում ենք՝ ստորև․
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Կոտայքի մարզի Զառ բնակավայրի միջնակարգ դպրոց և ներկա գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը: Դպրոցի ուսուցիչներն ու աշակերտները վարչապետի էլեկտրոնային հասցեին նամակ են ուղարկել և հրավիրել իրենց բեմադրած ներկայացմանը, ինչը սիրով ընդունվել է:
Նիկոլ Փաշինյանին ուղեկցել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը:
Դպրոցի տնօրենը, մինչ ներկայացումը, շնորհակալություն է հայտնել վարչապետին հրավերն ընդունելու և ներկայացմանը ներկա գտնվելու համար: Նա նշել է, որ Զառի դպրոցը կառուցվել է 1976 թվականին, դպրոցում սովորում է 260 աշակերտ։ Դպրոցում կա նախակրթարան, որտեղ այցելում է 33 սան։ Դպրոց հաճախում է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 8 աշակերտ, 4 մանկավարժ էլ ապահովվել է աշխատանքով։ Դպրոցն ընդգրկված է կառավարության 300 դպրոց և 500 մանկապարտեզ ծրագրում, որով առաջիկայում նախատեսված է կառուցել նոր ուսումնական հաստատություն:
Ներկայացման ավարտին վարչապետը շնորհակալություն է հայտնել հրավիրելու համար: Կառավարության ղեկավարը ողջունել է աշակերտների համարձակությունն ու խիզախությունն այսպիսի բարդ թեմաների անդրադառնալու համար: Վարչապետն ընդգծել է նաև աշակերտների ինքնուրույն մտածելու, վերլուծելու, եզրակացությունների գալու համարձակությունն ու մղումը:
Ամփոփելով խոսքը՝ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ներկաներին հիշարժան օր նվիրելու, դրական լիցք, ոգևորություն ու էներգիա տալու համար»:
-
21:10 12.05.25 Ոչնչացվել են Հայրենական պատերազմի ու Արցախի ազատամարտերի հուշարձանները. Monument Watch Կարդալ ավելին
-
20:22 11.05.25 Ամստերդամում բացվել է Սուրբ Գրիգոր Նարեկացու հուշատախտակը Կարդալ ավելին
-
16:45 08.05.25 Դդմաշենի Սբ Թադևոս եկեղեցին կնորոգվի. մշտադիտարկում Գեղարքունիքի մարզի պատմության և մշակույթի հուշարձաններում Կարդալ ավելին
-
11:15 02.05.25 Խորհրդային հեղափոխական գործչի կյանքը՝ մեկ գրքով. «Անաստաս Միկոյան՝ Իլյիչից մինչև Իլյիչ» Կարդալ ավելին