Լրահոս
Միջազգային
16:33
10.07.24
235

Փաշինյանը և Փեզեշքիանը պայմանավորվել են «պատեհ առիթով» հանդիպել. Ալիևը վերջինիս հրավիրել է Բաքու

Ադրբեջանի նախագահը զանգել է Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանին ու նրան հրավիրել Ադրբեջան: Փեզեշքիանն էլ իր հերթին Ալիևին Իրան է հրավիրել պաշտոնական այցով: Ավելի վաղ Փեզեշքիանին զանգել է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը , հայտնել է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը: Փաշինյանն Իրանի նախագահին շնորհավորել է ընտրություններում հաղթելու առիթով: Փաշինյանն ու Փեզեշքիանը պայմանավորվել են առաջիկա պատեհ առիթով հանդիպել: