Լրահոս
Հայաստան
16:30
10.06.25
533

Փաշինյանն ուզում է ներքին քաոս ստեղծել, սատանան քաոսի մեջ է լավ սնվում. Տեր Ահարոն քահանա Մելքումյան

Img default alt hy

Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Ահարոն քահանա Մելքումյանը վստահ է՝ Նիկոլ Փաշինյանը արշավը ոչ թե եկեղեցու դեմ է, այլ՝ հայի։

«Մենք 600 տարի թագավորություն չենք ունցել, բայց եկեղեցին հային հայ է պահել, երբ Ավարայրում դուրս եկան պարսիկների դեմ պայքարի, հո բոլոր քահանաներն այնտեղ սո՞ւրբ չէին, բայց հայրենիքի համար կանգնեցին, այսինքն՝ այս խնդիրն ուղղված է մեր ինքնության դեմ»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց Տեր Ահարոն քահանա Մելքումյանը։

Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվը, համադրելով Նիկոլ Փաշինյանի արածները, հետաքրքիր պատմություն հիշեց. «Մարդու օրգանիզմում որդերը, բակտերիաները բողոքում են, ասում են՝ մեզ ազատություն է պետք։ Տալիս են ազատություն։ Կարճ ժամանակ հետո որդերն ու բակտերիաները մրսում են, հետո տեսնում են՝ օդ չկա շնչելու, հետո տեսնում են՝ մութ է, պարզվում է՝ այդ օրգանիզմը մեռել է։ Հիմա, եթե եկեղեցին մեր իրականությունից հանում ենք, աղանդավորները, այլասերվածները իսկույն ոչնչացնում են ազգին, հիմա սրա պայքարը հայի դեմ է»։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կողմից սաղմոսներ մեջբերելուն՝ Տեր Ահարոն քահանա Մելքումյանն ասաց. «Սատանայից լավ Աստվածաշունչ իմացող չկա»։

Տեր Ահարոնի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն ուզում է ներքին քաոս ստեղծել, որովհետև «սատանան քաոսի մեջ է լավ սնվում։ Որտեղ խաղաղություն կա, սատանան այնտեղ գոյություն չունի»։

«Ինքը քաոսից է ուժ ու էներգիա ստանում, ինքը, որ գնում է զոհերի գերեզմաններին, ասեմ՝ դահիճը միշտ այցելում է իր զոհերի գերեզմաններին, որովհետև, եթե նայենք պատմությունը, նրանք դրանից իրենց թվացյալ էներգիա ու ուժ են ստանում, դրա համար է այդ հրեշն ուր գնում, փորձում է՝ նահատակների գերեզմաններին այցելի»,- նշեց Տեր Ահարոնը։

Տեր Ահարոնը համաձայն չէ այն պնդումների հետ, որ Մայր Աթոռի պատասխանը Նիկոլ Փաշինյանին թույլ էր, որ պետք էր նզովք կամ բանադրանք կիրառել։

«Ինքը մեր եկեղեցու անդամ չէ, բանադրում են եկեղեցու անդամին, ինքը մկրտված չէ, առավել ևս, ինքը պոռնկության մեղքի մեջ է, որովհետև ասում է, որ նա իր կինը չէ, զուգընկերուհին է։ Եկեղեցական կանոնով գրված է՝ եթե ամուսնությունը գրանցված չէ՝ պոռնկություն է ու զավակները համարվում են պոռնկության անկողնուց ծնված։ Այդ պարագայում եկեղեցին ո՛չ օծում է անում, ո՛չ՝ ձեռնադրություն, համարում է, որ նրանք ծնված են անառակության անկողնուց, հիմա նման մարդը չի կարող եկեղեցու անդամ լինել, որ եկեղեցին էլ նզովի, այսպես թե այնպես, ինքը նզովյալ է, նզովյալին ինչ նզովես»,- նշեց Տեր Հայրը։

Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվը կոչ է անում շատ ուշադիր կարդալ Մայր Աթոռի պատասխանը, այնտեղ շատ գեղեցիկ նախազգուշացում կա. «Հիշեցի Գյոթեի ու իր ընկերոջ պատմությունը, երբ տանում են նյութ են տալիս խմբագրության նույն չափով, հետո գնում են հոնորարը ստանալու, Գյոթեի գումարը շատ է լինում, ընկերոջինը՝ քիչ, ընկերն ասում է՝ «ինչո՞ւ այսպես եղավ, չէ՞ որ նյութը նույն չափով էինք տվել», Գյոթեն ասում է՝ «ախր, իմ գրածների տողատակերում լիքը չգրված բաներ կան, կարդացողը կհասկանա»։ Հիմա Մայր Աթոռի տվածը փոքրիկ, մեղմիկ հորդոր է»։

Տեր Ահարոնն անդրադարձավ նաև մամուլի հրապարակումներին, ըստ որոնց՝ ինքը եկեղեցում է եղել ու ոչինչ չի արել, երբ Նիկոլ Փաշինյանն ու կինն այցելել են եկեղեցի։ Տեր Հայրն ասաց, որ ինքն այդ ժամանակ խորանում է եղել, չի տեսել, որ, իր բնորոշմամբ, «հրեշը» եկեղեցում է եղել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։