Լրահոս
Քաղաքական
21:50
23.01.25
236

Փաշինյանն ու տիկինը անձրևի տակ են ընկել և «շահավետ առաջարկ» տարել Դավոս. Ալիևի հետ հանդիպում կլինի՞

Դավոսում այսօր Նիկոլ Փաշինյանը եվրոպացի գործընկերներին վստահեցրել է, որ Հայաստանը ավելի ու ավելի մոտ է ուզում լինել Եվրամիությանը: 6 ամիս առաջ Հայաստանի վարչապետը չուներ այն հարցի պատասխանը՝ Եվրամիությունը որքանով է պատրաստ մոտ լինել Հայաստանին: 

Այսօր էլ այդ մասին չխոսելով՝ վստահեցրել է, որ շուտով մեր երկրի Ազգային ժողովը օրենք կընդունի՝ Եվրամիությանը անդամակցելու մասին՝ օրինականացնելով քաղաքացիական նախաձեռնությունը ու մի քայլով էլ մոտենալով եվրոպական ընտանիքին: