Լրահոս
Հայաստան
13:22
03.03.22
139

Փաշինյանն արդարացնում է գազի գնի թանկացումը

Img default alt hy

Կառավարության այսօրվա նիստում, անդրադառնալով գազի գնի թանկացման թեմային, Նիկոլ Փաշինյանը նշել է, որ տեղի է ունեցել կալորիականության հաշվարկ գազի գնի մեջ։

«Դեռևս նախորդ տարվանից ՀՀ մատակարարվող գազի կալորիականությունը փոխվել է՝ ավելացել է։ Եվ ՀՀ-ում նախորդ մեկ տարվա ընթացքում սպառված նույն խմ գազի դիմաց ավելի մեծ կալորիա է ստացվել, այսինքն՝ ջերմատվություն ըստ էության  ավելացել է։ Այս հաշվարկն արել են է ջերմաէլեկտրակայանների հետ կապված, բայց մյուս քաղաքացիների նկատմամբ այդ հաշվարկը չի արվել։   Փաստացի՝ ավելի կալորիականությամբ գազ օգտագործվել է, բայց վճար չի պահանջվել», - ընդգծել է վարչապետը։

Նրա խոսքով Կառավարությունը   միջոցներ է ձեռնարկել  գազի գինը 1000 խմ-ի համար 165 դոլար գինը պահպանելու համար։

«Այստեղ ավելացել է պարզապես կալորիականության գործակից, որը շուրջ 100 հազար սոցիալապես անապահով ընտանիքի համար չի հաշվարկվում, և բացի այդ, մենք որոշակի փոխհատուցում ենք տալիս սահմանամերձ գյուղերի մերի բնակիչներին», - ասել է   Փաշինյնաը