-
Հասարակական
Անհապաղ դադարեցրեք այս աղետաբեր քաղաքականությունը․ Անհետ կորած զինծառայողների ընտանիքների անդամներ
23:4414.03.25 -
Միջազգային
Թրամփի բանագնացը Մոսկվայից Բաքու է գնացել. Սպիտակ տանը սպասում են Պուտինի զանգին
23:0614.03.25 -
Քաղաքական
Հնդիկ ընտրողներ Գյումրիու՞մ. խարդախ հրահանգներ և շշուկներ՝ թեժ ընտրապայքարի օրերին
22:2814.03.25 -
Առողջապահական
Քննարկվել է Հայաստանում ԿԽՄԿ-ի հետ համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը
22:1414.03.25 -
Քաղաքական
ՊԵԿ նախագահը ԵՄ պատվիրակության ղեկավարին է ներկայացրել երկկողմ համագործակցության օրակարգը
21:5914.03.25 -
Քաղաքական
Ջուրը՝ թուրքերին, խոսքը՝ Փաշինյանին. պատմական զրույց՝ Հայաստանի վարչապետի կաբինետում
21:5214.03.25 -
Միջազգային
Իրանում կարդում են Թրամփի նամակը. Վաշինգտոնն առաջարկում է կա՛մ գործարք, կա՛մ պատերազմ
21:4314.03.25 -
Հասարակական
Իմ նկատմամբ տեղի է ունենում ակնհայտ և անհերքելի քաղաքական հետապնդում. Արթուր Չախոյան
21:3714.03.25 -
Քաղաքական
Ադրբեջանի արածը խարան է ՄԱԿ-ի համար. Բաքվին պատժելու պահանջով ակցիա՝ Երևանում
20:5314.03.25 -
Քաղաքական
Այն պահին, երբ ուժի մեջ կմտնի խաղաղության պայմանագիրը, կողմերը հետ կքաշեն հայցերը. Միրզոյան
20:4914.03.25 -
Հասարակական
Մինչև 18 հազար դրամ կտուգանվեն ուղեվարձը չվճարող քաղաքացիները. կոշտ միջոցի է անցնում քաղաքապետարանը
20:1914.03.25 -
Հասարակական
Խայտառակություն, դավաճանություն. քաղաքացիները մերժում են այսպիսի խաղաղությունը՝ Բաքվի հետ
19:4314.03.25 -
Մշակույթ
Հաթերքում ադրբեջանցիների վերաբնակեցումը՝ հայկական հուշարձաններին սպառնացող նոր վտանգ
19:0714.03.25 -
Քաղաքական
Փաշինյանը նույնիսկ փորձ չի անում արդարացնելու այս ցավալի լռությունը. Վարդան Օսկանյան
18:4914.03.25 -
Հայլուր
Հայլուր 18։30 Վտանգներ և կասկածներ՝ Փաշինյանի-Ալիև թղթի շուրջ. աշխարհի առաջին արձագանքները
18:3014.03.25 -
Քաղաքական
Փաշինյանը Պուտինի հետ զրույցում հաստատել է՝ կմասնակցի մայիսին Մոսկվայում կայանալիք հաղթանակի շքերթին
17:4514.03.25 -
Քաղաքական
Շանտաժով, միակողմանի զիջումներով հնարավոր չէ հասնել երկարատև խաղաղության․ Ագնեսա Խամոյան
17:3014.03.25 -
Իրավական
1 զոհ, 11 վիրավոր․ անցած 1 օրվա ընթացքում արձանագրվել է տրանսպորտային 9 պատահար
16:4614.03.25
Փաշինյանի կարգախոսը պետք է շրջվի նրա դեմ. Վարդան Օսկանյան

«Փաշինյանը դավաճանում է Հայաստանի ոչ միայն անցյալը, այլև ապագան։ Նա պատմությունը վերասահմանում է ոչ թե անհրաժեշտությունից, այլ հարմարավետությունից, որովհետև ճշմարտությունն ընդունելը կնշանակի ընդունել սեփական պատասխանատվությունը իր կառավարման ներքո պատահած աղետների համար»,- գրել է ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը։
«Յուրաքանչյուր ազգ կրում է իր պատմության բեռը: Այն ձևավորում է ինքնությունը, ուղղորդում է դիվանագիտությունը և հիմք է ստեղծում ապագա սերունդների համար: Երբ առաջնորդը դիտավորյալ ջնջում է այդ պատմության մասերը՝ արդարացնելու իր սեփական ձախողումները, նա դավաճանում է ոչ միայն իր երկրի անցյալը, այլև ապագան: Հենց սա է անում Նիկոլ Փաշինյանը։
Վերաշարադրելով հայոց պատմությունը՝ նա արդարացնում է իր քաղաքական ձախողումները և ազգին առաջարկում է միայն հանձնվողականություն և պարտվողականություն:
Փաշինյանը հայտարարել է, որ Իրական Հայաստանը կլինի 2026-ի ընտրությունների իր քարոզարշավի կենտրոնական գաղափարը: Նա ակնկալում է, որ հայ ժողովուրդը կհամախմբվի մի տեսլականի շուրջ, որը պահանջում է մոռանալ սեփական անցյալը, լքել իրենց տեղահանված հայրենակիցներին և ընդունել Հայաստանը որպես նվաստացած ու բարոյալքված պետություն: Նա պնդում է, որ Հայաստանը պետք է ընդունի իր ներկայիս սահմանները՝ հավանաբար հետագա կորուստներով, և մոռանա մնացած ամեն ինչ: Հենց սա նա ներկայացնում է որպես պրագմատիզմ, սակայն իրականում դա ոչ այլ ինչ է, քան փախուստ դիվանագիտության և կառավարման իր ձախողումներից: Նրա Իրական Հայաստան դոկտրինը վերաբերում է հանձնվելուն: Արցախը ազգային գիտակցությունից ջնջելով՝ Փաշինյանը փորձում է օրինականացնել նրա ժողովրդին և ինքնորոշման իրավունքը պաշտպանելու իր անկարողությունը:
Սակայն պատմությունը ցույց է տալիս, որ ինքնապարտադրված նման ամնեզիան խաղաղություն չի բերում, այլ միայն՝ ավելի շատ զիջումներ: Առաջնորդը, որը պարբերաբար լքում է իր իսկ ժողովրդի հիմնարար իրավունքները, անվտանգություն չի կառուցում. նա հետագա պահանջների առիթ է տալիս: Ադրբեջանական վարչակարգը չի բավարարվի Արցախով: Փաշինյանի շարունակական նահանջը առիթավորում է բոլոր նրանց, ովքեր ձգտում են ավելի թուլացնել Հայաստանը: Որքան շատ է նա ջնջում պատմությունը, այնքան Հայաստանի հակառակորդներին ավելին պահանջելու հիմք է տալիս:
Ամբողջ ազգը՝ հատկապես ընդդիմությունը, պետք է գիտակցի, որ սա Փաշինյանի աքիլեսյան գարշապարն է: Նրա տեսլականը ազգային վերածննդի կամ պրագմատիկ պետականության տեսլական չէ. այն անկարողության, ձախողման և Հայաստանի անկման «օրինականացման» տեսլական է: Այն գաղափարը, որ Հայաստանը պետք է ընդունի իր ներկայիս վիճակը որպես իր միակ հնարավոր ապագա, ոչ միայն ոգեշնչող չէ, այլև պարզապես վտանգավոր է: Այն ազդանշան է աշխարհին, որ Հայաստանն այլևս չի պայքարի իր շահերի համար, չի պաշտպանի իր պատմական իրավունքները և անգամ չի հարգի սեփական ժողովրդի տառապանքը:
Որևէ լուրջ ազգ պարզապես չի մոռանում իր կորցրած տարածքները: Հունաստանը երբեք չի ջնջել Կոստանդնուպոլսի հիշողությունը: Լեհաստանը շարունակում է հիշատակել Լվովը: Սերբիան, չնայած Կոսովոյի կորստին, այն դեռ համարում է իր պատմական նարատիվի մասը: Ռուս-ուկրաինական պատերազմը հավանաբար կհանգուցալուծվի տարածքային դաժան փոխզիջումների միջոցով, բայց նույնիսկ նման սցենարում Ուկրաինան իր պատմական գիտակցությունից երբեք չի ջնջի կորցրած տարածքները: Ինչո՞ւ պետք է Հայաստանը տարբեր լինի:
Մենք պետք է հստակ լինենք՝ կա տարբերություն տարածքային ակտիվ հավակնությունների և պատմական ճշմարտության միջև, խաղաղ բանակցությունների և ինքնության ջնջման միջև: Սակայն Փաշինյանի պարտվողական հռետորաբանությունը ծառայում է միայն նրա սեփական քաղաքական գոյատևմանը: Նա պատմությունը վերասահմանում է ոչ թե անհրաժեշտությունից, այլ հարմարավետությունից, որովհետև ճշմարտությունն ընդունելը կնշանակի ընդունել սեփական պատասխանատվությունը իր կառավարման ներքո պատահած աղետների համար:
Հայ ժողովուրդը չպետք է թույլ տա, որ Իրական Հայաստանը դառնա Փաշինյանի ձախողումների արդարացում: Այս կարգախոսը պետք է շրջվի նրա դեմ՝ բացահայտվելով այն, ինչ իրականում կա՝ անկարողության, պարտվողականության և Հայաստանի արժանապատվության դավաճանության դատարկ արդարացում»,- գրել է նա:
-
23:30 14.03.25 Ռուսաստանը պատրաստ է հարթակ տրամադրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կնքելու համար․ Զախարովա Կարդալ ավելին
-
23:17 14.03.25 Ի՞նչ է զիջել Ադրբեջանը. Միրզոյանը չի գտնում ընդդիմադիրների հարցի պատասխանը Կարդալ ավելին
-
23:00 14.03.25 ՆԱՏՕ-ն ողջունել է Երևանի ու Բաքվի միջև բանակցությունների ավարտը Կարդալ ավելին
-
22:28 14.03.25 Հնդիկ ընտրողներ Գյումրիու՞մ. խարդախ հրահանգներ և շշուկներ՝ թեժ ընտրապայքարի օրերին Կարդալ ավելին