Լրահոս
Քաղաքական
22:22
26.04.25
308

Փաշինյանի հերն էլ անիծած. քաղաքացիների պատասխան շնորհավորանքը՝ վարչապետին

Նիկոլ Փաշինյանը օրը սկսել է Քաղաքացու օրվա շնորհավորական ուղերձով: 502 բառ է նա գրել Ֆեյսբուքում, և ուղերձը գրեթե կրկնակի երկար է ստացվել Հայոց Ցեղասպանության օրվա ցավակցական ուղերձից: 

Քաղաքացու օրվա շնորհավորական տեքստում Փաշինյանը 5 անգամ օգատգործել է «Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխություն» բառակապակցությունը: Բառ անգամ չի գրել Հայաստանի Հանրապետության քաղաքացի Սոնա Մնացականյանի մասին, ում մահվան երրորդ տարելիցին է համընկնում այս տարի քաղաքացու օրը: Այն շարժական տոն է: