Լրահոս
Քաղաքական
19:45
23.01.25
198

Փաշինյանի համար դոշ տվածների մեջքը կոտրում են բարձրացված հարկերը. բողոքի ակցիա՝ կառավարության դիմաց

Ոսկի, հագուստ, հնամաշ իրեր վաճառող անհատ ձեռներեցներն ու փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչները բողոքի հերթական ակցիան են արել կառավարության շենքի մոտ: Հունվարի 1-ից ուժի մեջ մտած շրջանառության 5 տոկոս հարկի կրկնապատկումից են բողոքում:

«Սա արդեն ինքնասիրության հարց է»,- հայտարարել են ցուցարարները, կոչ արել մարդկանց դուրս գալ փողոց: