-
Հասարակական
Արտառոց դեպք՝ Երևանում․ փրկարարները Հրազդան գետում փնտրում են երիտասարդի դի
00:0814.05.25 -
Հասարակական
Վանաձորում հաստաբուն ծառը տապալվել և ընկել է «Kia» և «Honda» մակնիշի ավտոմեքենաների վրա
23:5813.05.25 -
Միջազգային
Ռուսները նոր բնակավայր են գրավել Ուկրաինայում. Կիևը նոր կործանիչներ է ստացել Ֆրանսիայից ու ԱՄՆ-ից
23:4513.05.25 -
Միջազգային
Չինաստանն ու Բրազիլիան խոսել են ուկրաինական ճգնաժամի կարգավորման ուղիների մասին
23:1513.05.25 -
Քաղաքական
Բարոյակա՞ն է կնոջը բերման ենթարկել գիշերազգեստով. լրագրողին կալանավորելու որոշումը կբողոքարկվի
22:4513.05.25 -
Հասարակական
Ծեծկռտուք՝ Շիրակի մարզում. ուսումնարանի 17-ամյա սանը տեղափոխվել է հիվանդանոց
22:3513.05.25 -
Քաղաքական
Մունդառ հերյուրանք, կասկածելի վարույթներ ու թավշյա ճառեր. «կոռուպցիա» անունով պոզավոր կենդանին
22:1513.05.25 -
Քաղաքական
Արդարադատության նախարարը հանդիպել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող ցմահ դատապարտյալներին
22:0013.05.25 -
Քաղաքական
Թշնամին արդեն կրակում է օրը ցերեկով. նյարդերի պատերազմ՝ սահմանամերձ գյուղերում
21:5013.05.25 -
Հասարակական
40-ամյա վարորդը Աշտարակի կամրջի հարևանությամբ կցորդիչով բեռնատարով բախվել է երկաթե արգելապատնեշներին
21:4513.05.25 -
Միջազգային
Պուտի՞նը, թե՞ Լավրովը կմեկնի Ստամբուլ. ռուսների ու ուկրաինացիների «վերջին շանսը»
21:1513.05.25 -
Հասարակական
Էլեկտրահաղորդման բարձրավոլտ համակարգից առաջացած խնդրի հետևանքով հոսանքազրկվել են Երևանի որոշ հատվածներ․ ՀԷՑ
20:5413.05.25 -
Արտաքին քաղաքականություն
Վրացիները չեն թողնում հայկական ոգելից խմիչքը մտնի Ռուսաստան՝ հանուն Ադրբեջանի՞. բողոքի ակցիա
20:4513.05.25 -
Քաղաքական
Միրզոյանը և ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը քննարկել են ՀՀ և ԵԽ միջև համագործակցության հարցեր
20:3513.05.25 -
Հասարակական
Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Գոռ Մարգարյանը. Հայկ Կոստանյան
20:1013.05.25 -
Քաղաքական
Փաշինյանին իշխանության է բերել ժողովուրդը, որը կարող է ուղղել իր սխալը․ Վարդան Օսկանյան
19:4513.05.25 -
Արտաքին քաղաքականություն
Բաքվի համար «առաջընթաց», Երևանի համար նոր զիջումներ. ո՞ւր են հասել հայ և ադրբեջանցի սահման գծողները
19:3013.05.25 -
Հասարակական
Հայրը չկարողացավ փրկել․ Շիրակում խեղդված քաղաքացին 5 անչափահաս երեխա ուներ․ Oragir.News
18:4813.05.25 -
Հասարակական
Օլիմպիադաներում հաջողությունների հասնող դպրոցների շրջանակը բավական փոքր է․ սա լուրջ խնդիր է․ ԿԳՄՍ նախարար
18:0013.05.25
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են «Ակադեմիական քաղաք»-ի գլխավոր հատակագծին և տրանսպորտային ենթակառուցվածքներին վերաբերող հարցեր

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են «Ակադեմիական քաղաք»-ի գլխավոր հատակագծին և տրանսպորտային ենթակառուցվածքներին վերաբերող հարցեր:
Խորհրդակցությանը մասնակցել են «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները, Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը նախագծող gmp International GmbH Architects and Engineers ընկերության փոխտնօրեն Թոբիաս Քեյլը, պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներ:
Ինչպես տեղեկանում ենք վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Թոբիաս Քեյլը ներկայացնելով գլխավոր հատակագիծը, նշել է, որ հիմնական քաղաքներից հեշտությամբ՝ 2 ժամում, կարելի է հասնել Ակադեմիական քաղաք, քանի որ վայրի առումով տեղանքը բավականին լավն է՝ մոտ է և՛ օդանավակայանին, և՛ Հյուսիս-Հարավ մայրուղուն: Մանրամասներ են ներկայացվել համալսարանների տեղակայման, կացարանների, ճանապարհային ցանցի, լանդշաֆտի վերաբերյալ: Նրա խոսքով՝ նախագծի մշակման ընթացքում հաշվի է առնվել Թամանյանական նախագիծը՝ դրանով փորձելով կապ հաստատել Երևանի պատմության հետ:
«Անցած անգամ մենք խոսում էինք «Հայֆիլմ»-ի հետ ինտեգրման մասին: Մենք ունեցել ենք չորս հաջողակ խմբեր, որոնք շատ հետաքրքիր նախագծեր են ներկայացրել, թե ինչպես կարելի է «Հայֆիլմ» ստուդիայի տարածքը վերակենդանացնել: Հուսով եմ, որ կկարողանանք այս գաղափարները բերել Հայաստան»,- հավելել է GMP միջազգային ընկերության փոխտնօրենը:
Թոբիաս Քեյլն ընդգծել է, որ նախագծի շրջանակում ուսումնասիրվում է նաև կայունության թեման, որովհետև Ակադեմիական քաղաքն ապագայի համար է և այն պետք է կենտրոնացած լինի այնպիսի թեմաների վրա, որոնք վերաբերում են ոչ միայն այսօրվան, այլ նաև վաղվան:
Վարչապետի խոսքով՝ քաղաքի կոնցեպտի հետ կապված մակրոհարցեր այլևս չկան և պետք է անդրադառնալ հայեցակարգային կետերին.
«Տեսլականի առումով՝ մենք գործնականում պրոցեսի ամեն քայլը, ամեն շարժը տեսել ենք: Հարցեր ունեցել ենք, վերապահումներ չենք ունեցել: Իհարկե, սա այն է, ինչ մենք ուզում ենք»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել է նաև տրանսպորտային և ճանապարհային ցանցի, տրանսպորտային այլընտրանքային միջոցների տեխնիկատնտեսական վերլուծության իրականացման ձևաչափի հարցը, անդրադարձ է կատարվել քաղաքաշինական զարգացման և գույքի կառավարման մոդելի մշակման ընթացակարգերի հետ կապված թեմային:
Տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացման թեմայի հետ կապված՝ վարչապետն անդրադարձել է «Սասունցի Դավիթ» կայարանից երկաթուղով դեպի Ակադեմիական քաղաքի հատված կատարած շրջայցին:
«Իմ տպավորությունն, անկեղծ ասեմ, այսօրվա գոնե առաջին հատվածից ես չէի սպասում, որ մենք հիմա կգնանք և կես ժամում կհասնենք այնտեղ»- նշել է Նիկոլ Փաշինյանը և հավելել, որ տրանսպորտային ենթակառուցվածքների ճշգրիտ մոդելավորման համար անհրաժեշտ է մոդելավորել այն միջին վիճակագրական մարդուն, ով մնալու է Ակադեմիական քաղաքում և ով ամեն օր գալու է և գնա:
Հանդիպմանը քննարկվել է նաև այն աշխատանքների շրջանակը, որն արդեն իսկ կարելի է մեկնարկել: Նշվել է, որ Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի հաստատումից հետո, հաջորդիվ կմեկնարկեն երկաթուղու և մշակութային հատվածի նախագծման աշխատանքները:
Քննարկումների արդյունքում վարչապետը համապատասխան հանձնարարականներ է տվել պատասխանատուներին՝ նախագծի իրականացմանն առնչվող տարբեր հարցերի վերաբերյալ:
-
22:45 13.05.25 Բարոյակա՞ն է կնոջը բերման ենթարկել գիշերազգեստով. լրագրողին կալանավորելու որոշումը կբողոքարկվի Կարդալ ավելին
-
22:30 13.05.25 Կոռուպցիան է հիմնական մեղավորը, թե ինչու են Երևանում այդքան շատ նախագծեր աղետալի և ժամկետից շատ անց․ Պեդրո Զարոկյան Կարդալ ավելին
-
22:15 13.05.25 Մունդառ հերյուրանք, կասկածելի վարույթներ ու թավշյա ճառեր. «կոռուպցիա» անունով պոզավոր կենդանին Կարդալ ավելին
-
22:00 13.05.25 Արդարադատության նախարարը հանդիպել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող ցմահ դատապարտյալներին Կարդալ ավելին