-
Քաղաքական
ՀՀ իշխանությունը, ոտնահարելով Արցախի ժողովրդի իրավունքը, ստացավ «Արևմտյան Ադրբեջանի» հայեցակարգը
23:1223.06.25 -
Միջազգային
Իրանն օգնությո՞ւն է խնդրում Ռուսաստանից. ի՞նչ է քննարկելու Մոսկվան Երևանի հետ
22:5723.06.25 -
Միջազգային
Պայթյուններ՝ Իրանում և Իսրայելում. պատերազմը թեժանում է ամերիկյան միջամտությունից հետո
21:5823.06.25 -
Միջազգային
Իրանը հարվածել է Դոհայում ամերիկյան ռազմաբազային. Իրանի պետական հեռուստաընկերությունը հաստատել է
21:1123.06.25 -
Միջազգային
Իրանը գործողություն է սկսել Կատարում գտնվող ամերիկյան «Ալ Ուդեյդ» բազայի դեմ
21:0623.06.25 -
Քաղաքական
Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Հայաստանի արտգործնախարարության հայտարարությանը
20:1823.06.25 -
Հասարակական
Մեծ Թուրանի ծրագիրը Փաշինյանի՞ ձեռքով է իրականացվում. ժողովուրդը հայհոյում է, պատմաբանը՝ բացատրում
20:1023.06.25 -
Քաղաքական
Սամվել Կարապետյան, սփյուռքը Ձեզ հետ է․ Մոսկվայի կենտրոնում Սամվել Կարապետյանի նկարն են փակցրել
20:0923.06.25 -
Քաղաքական
Փաշինյանը Վահան Հակոբյանն ազատել է ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդի պաշտոնից
19:2923.06.25 -
Հասարակական
Ռադիացիոն ճառագայթման վտանգ դեռ կա, ճառագայթում՝ ոչ. ինչպե՞ս պետք է պաշտպանվել
19:1423.06.25 -
Քաղաքական
Հարվածել Սամվել Կարապետյանին, կնշանակի տկարացնել ամբողջ Հայաստանը. ՀՅԴ Բյուրոյի անդամ
18:4523.06.25 -
Իրավական
Լրագրող Անուշ Միրզոյանի նկատմամբ վարչական հսկողության կիրառումը մերժվել է․ պաշտպան
18:2423.06.25 -
Տարածաշրջան
Արդյո՞ք մարդիկ նույն ձև կքննադատեն Ֆրանսիայի դեսպանին՝ օկուպացված Շուշի այցելելու համար. Բադալյան
17:1523.06.25 -
Իրավական
Սամվել Կարապետյանն «Արմավիր» ՔԿՀ-ից նամակով դիմել է դատավոր Արմեն Դանիելյանին
17:0523.06.25 -
Իրավական
ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել հեռուստաաշտարակին հարող հողամասի նկատմամբ
17:0023.06.25 -
Հասարակական
Ուշքս գնացել էր, բան չեմ հիշում. նոր մանրամասներ՝ երեք անչափահաս մարզիկների վրաերթի մասին
16:1623.06.25 -
Միջազգային
Իրանի դեմ բացարձակապես չհրահրված ագրեսիան որևէ հիմք կամ արդարացում չունի. Պուտինը՝ Արաղչիին
16:0923.06.25
Պարոնայք, դուք միջազգային հարաբերություններում խաղից դուրս եք՝ offside, ի՞նչ գնդակ, ի՞նչ կիսադաշտ․ Շարմազանով

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը գրել է․
«Փաշինյանի վերջին «մտքերը» առնվազն տարօրինակ են։
Մի կողմից նա նշում է, որ հետ չի կանչում իր ստորագրությունը 2020-ի նոյեմբերի 9-ի փաստաթղթից, իսկ մյուս կողմից՝ պնդում է առանց ռուսական միջնորդության Ադրբեջանի հետ ուղիղ շփումների շարունակման մասին։
Հայ-ադրբեջանական ուղիղ բանակցությունները ոչ միայն փորձանք են, այլև մեծ աղետ են հայ ժողովրդի ու Հայաստանի համար։
Մեր խնդիրների մի մասը թաղված է հենց այնտեղ։
Դեռևս 2019-ին Փաշինյանը Մյունխենում հրապարակային սկսեց Ալիևի հետ ուղիղ, առանց համանախագահների բանակցությունների պրակտիկան՝ երկրորդ պլան մղելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտը։ Դրա արդյունքը եղավ 44-օրյա պատերազմն ու Արցախի մեծ մասի կորուստը՝ 2020-ի աշնանը։
Պատերազմը դադարեցվեց եռակողմ հայտարարությամբ՝ ՌԴ-ի միջնորդությամբ։
Բայց Փաշինյանը շարունակում էր իր անհեռանկար ու ազգակործան քայլերը։
Նա, համաձայնության գալով Ալիևի հետ, 2022-ին ռուսական բանակցային հարթակը փոխեց արևմտյան հարթակով, որի արդյունքը եղավ Փաշինյանի կողմից Արցախի ճանաչումը՝ որպես Ադրբեջանի մաս (Պրահա,2022-ի հոկտեմբերի 6):
Սրան հաջորդեց Արցախի բլոկադան ու 2023-ին Արցախի անկումն ու հայության բռնագաղթը։
Այս ամենը հետևանքն էր Նիկոլի հակազգային ու հակապետական քայլերի։
Այնուհետև նա որոշեց շարունակել խաղալ իր «կիրթ ու կառուցողական» գործընկերոջ կանոններով։ Հանձնվեցին Տավուշից տարածքներ, ինչպես նաև հայտարարվեց ՀՀ Սահմանադրությունը փոխելու ալիևյան պահանջը 2027-ին իրագործելու մասին։
Հիմա էլ առանց միջնորդների, գործընկերներով իրար առաջարկներ են փոխանցում։
Ինչքան Նիկոլը համաձայնում է Ադրբեջանի պահանջներին, այնքան նրանք կոշտացնում են պահանջները։
Թե բա՝ « գնդակն Ադրբեջանի կիսադաշտում է»։
Դուք միջազգային հարաբերություններում վաղուց խաղից դուրս վիճակում՝ offside եք, ի՞նչ գնդակ։
Գնդակը Սերժ Սարգսյանի ժամանակ էր ու Սերժ Սարգսյանի կողմից էր տշած թուրքական կիսադաշտ, որի հետ համամիտ էին և՛ Վաշինգտոնում, և՛ Մոսկվայում։
Հիշողության կորստով տառապողներին հիշեցնեմ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինտոնի խոսքերը. «Ես շատ ուրախ եմ, որ նախագահ Սարգսյանը հայտարարեց, որ չնայած դժվարություններին, որոնք գալիս են Թուրքիայի կողմից, Հայաստանը պատրաստ է շարունակել գործընթացը, բայց իր հետագա քայլերը կկասեցնի, մինչև Թուրքիան պատրաստ լինի շարունակել գործընթացը: Մենք ողջունեցինք նախագահի այդ հայտարարությունը, որում խոսվում է այն մասին, որ նախագահը պատրաստ է շարունակել աշխատել այդ հարցի շուրջ: Մենք Թուրքիային նույնպես քաջալերեցինք, որ անհրաժեշտ քայլեր ձեռնարկի: Մենք երկու երկրներին հորդորում ենք շարունակել գործընթացը՝ միմյանց առջև դռներ բացելով: Հայաստանի՝ ապրիլին ընդունած որոշումը բավական տպավորիչ էր և ողջունելի: Եվ ինչպես ասում են սպորտում, հիմա գնդակը հակառակորդի կիսադաշտում է, հիմա իրենք պետք է քայլ անեն» 04.07.2010թ։
Հասկացա՞ք…
Սերժ Սարգսյանի ժամանակ ԱՄՆ պետքարտուղարն էր ասում՝ «գնդակը հակառակորդի կիսադաշտում է, հիմա իրենք պետք է քայլ կատարեն»։
Փաշինյանը Հայաստանը մտցրել է խաղից դուրս իրավիճակի մեջ»։
-
00:00 24.06.25 Ադրբեջանը չարամտորեն ապակողմնորոշում է Իսլամական համագործակցության կազմակերպությանը. ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական խորհուրդ Կարդալ ավելին
-
00:00 24.06.25 Ադրբեջանը չարամտորեն ապակողմնորոշում է Իսլամական համագործակցության կազմակերպությանը. ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական խորհուրդ Կարդալ ավելին
-
23:12 23.06.25 ՀՀ իշխանությունը, ոտնահարելով Արցախի ժողովրդի իրավունքը, ստացավ «Արևմտյան Ադրբեջանի» հայեցակարգը Կարդալ ավելին
-
22:28 23.06.25 «Դալմա Գարդեն Մոլի» ողջ թիմը աջակցություն է հայտնում Սամվել Կարապետյանին Կարդալ ավելին