-
Քաղաքական
Ուղիղ I Քարոզարշավ՝ Գյումրիում. Վարդան Ղուկասյանը հանդիպում է ընտրողների հետ
12:5116.03.25 -
Քաղաքական
Մենք գալիս ենք աշխարհ մերկ և հեռանում ենք մերկ՝ ոչինչ չտանելով մեզ հետ. Ռուբեն Վարդանյան
11:3016.03.25 -
Իրավական
ՀՀ ԶՈւ համակարգում 2024-ին արձանագրվել է 2 հազար 93 դեպք. դատախազությունը մանրամասնում է
23:0015.03.25 -
Քաղաքական
Ինձ ո՞վ չի ճանաչում, որ ես պլակատ դնեմ. Գյումրիի թեժ քարոզարշավի առաջին օրը
22:3015.03.25 -
Միջազգային
Խնդրում եմ՝ մի՛ սպանեք այդ զինվորներին. Թրամփի խնդրանքը Պուտինին և ուկրաինական նահանջը՝ Կուրսկից
22:1515.03.25 -
Արտաքին քաղաքականություն
Ադրբեջանը բողոք է ուղարկել Եվրախորհրդարան` հայ գերիներին ազատելու պահանջի բանաձևի պատճառով
21:2415.03.25 -
Քաղաքական
Ադրբեջանն ազատվում է մեղադրյալի կարգավիճակից. ի՞նչ է շահում Հայաստանը՝ դատական հայցերը հետ կանչելով
21:1515.03.25 -
Հասարակական
Թիվ 189 ավագ դպրցում աշակերտների վիճաբանությունը կանխել է տնօրենը. դասասենյակում հայտնաբերել են 2 դանակ
20:0015.03.25 -
Տնտեսական
Իշխանությունները փորձում են պարտատոմսերի միջոցով պետական պարտքը ավելացնել. տնտեսագետ
19:4515.03.25 -
Հասարակական
Հրդեհի ահազանգ՝ Էջմիածնում․ այրվել են անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը
19:3015.03.25 -
Քաղաքական
Մոսկվան զգացել է ավանտյուրան. ինչո՞ւ է Ռուսաստանը հարթակ տալիս համաձայնության եկած Երևանին ու Բաքվին
19:1515.03.25 -
Իրավական
Կեղծ հայտարարություններ են տարածում վարորդական վկայականների վաճառքի մասին. ՆԳՆ-ն ահազանգում է
19:0015.03.25 -
Քաղաքական
Երևանի տրանսպորտի հարցը կանգնել է ամբողջ պետության կոկորդին․ Սամսոն Գրիգորյան
18:4515.03.25 -
Հայլուր
Հայլուր 18։30 Մեծ ավանտյուրա է զգացել Մոսկվան. ռուսական առաջարկը՝ Հայաստանին ու Ադրբեջանին
18:3015.03.25
Ովքե՞ր են խոսում «կեղծ օրակարգից» ու Հայաստանի շահերից. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Այն, որ Նիկոլ Փաշինյանի անվան խմբակցությունը տապալելու է ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու ընդդիմության նախաձեռնությունը, պարզ էր ի սկզբանե: Նրանք դրա համար նախ՝ «թռան» հունիսի 12-ին նման նիստ հրավիրելու հնարավորությունից, որից հետո՝ 5 օր անց, օրենքի ուժով արդեն պիտի նույն օրակարգով ԱԺ նիստ հրավիրվեր: Նիստը, հասկանալի է, չկայացավ, բայց ավելի ուշագրավ է ՔՊ-ի «ատմազկան»: Փաշինյանի խմբակցությունը հայտարարեց, որ գնալու է արտահերթի «մեխանիկական տապալման»: Այսինքն, չեն գնում «գործի», քվորում չի հավաքվում, նիստը տեղի չի ունենում: Խմբակցությունից պաշտոնապես հայտարարեցին, որ ՔՊ-ն նիստի չի մասնակցի, «որովհետև ընդդիմության օրակարգը կեղծ է և չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության պետական շահերից բխող օրակարգերին»:
Չէ, բայց սա արդեն զավեշտից անդին է: Փաշինյանի ՔՊ-ն, ուրեմն, խոսում է «կեղծ օրակարգից» ու «Հայաստանի պետական շահերից»: Սա ի՞նչ է, սենսացիա՞, թե՞ ինքնասարկազմ: Փաստացի «կեղծ օրակարգից» խոսում է փաշինյանական ՔՊ-ն, որի գործունեությունը ամբողջովին հիմնված է կեղծիքի, ստի, խաբեության վրա: Օրինակների կարիք չկա, դրանք ամենօրյա ռեժիմով հասարակության աչքի առջև են արդեն ավելի քան վեց տարի: Երկրորդը. «Հայաստանի պետական շահերի» մասին խոսում է Փաշինյանի գլխավորած մի քաղաքական խումբ, որն իր իշխանավարման տարիների ընթացքում գերազանցապես սպասարկել է օտարների, այդ թվում՝ մեր երկրի ու ժողովրդի ուղղակի թշնամիների շահերը՝ ի վնաս, հասկանալի է, Հայաստանի պետական շահերի:
Այն, որ ՔՊ-ն կամ ավելի շուտ՝ Փաշինյանը նախընտրեց ԱԺ արտահերթ նիստի «մեխանիկական տապալումը», շատ բնութագրական և խոսուն է: Եթե իրենք այդքան վստահ լինեին իրենց վրա, ապա ամեն դեպքում հանգիստ կարող էին ԱԺ օրակարգ մտած հարցը քննարկել ու «դեմ» քվեարկել: Բայց ճշմարտության դեմ հանդիման մեկ անգամ ևս կանգնելն, ըստ երևույթին, իրենց ուժերից վեր է: Իսկ գուցե իրենք էլ վստահ չեն, որ խորհրդարանական «մեծամասնության» մի մասը հրաժարականի կոչին «կողմ» չէր քվեարկի»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում։
-
11:00 15.03.25 Ո՞վ է Փարաքարում առաջատարը. «Հրապարակ» Կարդալ ավելին
-
10:20 15.03.25 Ովքե՞ր են գործ տվել Գառնիկ Դանիելյանի վրա․ «Հրապարակ» Կարդալ ավելին
-
10:08 15.03.25 Ի՞նչ փոխզիջումների է գնացել ադրբեջանական կողմը․ Միրզոյանի լռությունը․ «Հրապարակ» Կարդալ ավելին
-
09:50 15.03.25 Նիկոլ Փաշինյանի իշխանության զոհերը․ մաս 1․ «Ժողովուրդ» Կարդալ ավելին