-
Հայլուր
Հայլուր 15։30 Վայրագ հարձակում՝ ընդդիմության վրա. քաոսից անդին ի՞նչ է անում Փաշինյանը
15:3008.07.25 -
Քաղաքական
Հայաստանում այսօր ավելի մեծ պատիվ է ճաղերի այն կողմում լինել. Նարեկ Կարապետյան
15:1908.07.25 -
Իրավական
Նիկոլը բոլորին հարվածում է, բացի իրեն հեռացնելու «միակ ճիշտ ճանապարհն իմացող խմբից»․ Վարոսյան
15:1508.07.25 -
Հասարակական
Վիճաբանություն և դանակահարություն՝ գիշերային ակումբներից մեկում․ 2 հոգի տեղափոխվել են հիվանդանոց
15:0908.07.25 -
Միջազգային
Կահիրեի հեռահաղորդակցության գլխավոր շենքում հրդեհի հետևանքով կան զոհեր ու վիրավորներ
15:0008.07.25 -
Միջազգային
Թուրքիան ռուս-ուկրաինական բանակցությունների երրորդ փուլի անցկացման համար սպասում է Ուկրաինայի պատասխանին
14:3008.07.25 -
Քաղաքական
Պետդեպարտամենտում քննարկվել են ԼՂ-ից տեղահանված հայերի իրավունքները. Վարդան Օսկանյան
14:1508.07.25 -
Իրավական
ՀԷՑ-ում քննչական գործողություններն ավարտվել են. Նարեկ Կարապետյանը դուրս եկավ շենքից
13:4508.07.25 -
Քաղաքական
Ա՛յ տղա, դու ո՞վ ես, որ իմ վիզը պոկես. վեճ՝ ԱԺ նիստերի դահլիճում և միջանցքներում
13:4008.07.25 -
Արտաքին քաղաքականություն
Երևանի և Բաքվի միջև արդեն խաղաղություն է. ակնկալում ենք, որ Հայաստանը կփոխի իր Սահմանադրության տեքստը․ Հաջիև
13:1008.07.25 -
Իրավական
ՄԻՊ-ը խստորեն դատապարտում է ԱԺ-ում պատգամավորների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը
12:4908.07.25 -
Հայլուր
Հայլուր 12։30 Խայտառակ տուրուդմփոց՝ ԱԺ-ում, խուզարկություններ՝ ՀԷՑ գրասենյակում
12:3008.07.25 -
Քաղաքական
Քննիչների հսկայածավալ խումբ է կազմվել. կմտնեն ոչ միայն Վեհարան, այլև սրբազանների տներ. 168.am
12:0008.07.25
Ովքե՞ր են Հայաստանում օրակարգ թելադրում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին նախօրեին հայտարարել է, որ մոտ ապագայում Թուրքիայում կհանդիպեն «3+3» ձևաչափի արտգործնախարարները։ Այս ֆոնին պետք է ուշադրություն դարձնել մի քանի գործոնների: Նախ՝ փաստացի, Թուրքիան իր ձեռքն է վերցնում հայ-ադրբեջանական բանակցությունների «հունը», որոնք արգելակվել են արևմտյան «կուրատորության» պայմաններում, ապա և՝ դեռևս անհայտ է՝ արդյո՞ք Վրաստանը կմասնակցի տարածաշրջանային այսպիսի ֆորմատին: Մյուս կողմից, ինչպես առիթ ունեցել ենք նշելու, չեն բացառվում Արևմուտքի, ի մասնավորի՝ ԱՄՆ-ի ճնշումները Հայաստանի նկատմամբ՝ վերջինիս ինքնիշխանության զիջման տեսքով՝ ի շահ ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետաքրքրությունների:
Առավել ևս, որ Վրաստանի իշխանությունների՝ սեփական երկրի շահերին տեր կանգնելու և այլոց ձեռքի խաղալիք չդառնալու հարցում հետևողականությունը, Ադրբեջանի՝ առավելապես դեպի Ռուսաստան հակումներն ու Թուրքիայի անսկզբունքայնությունը ստեղծել են մի վիճակ, որ Հայաստանը տարածաշրջանի միակ երկիրն է մնացել, որն առանց մտածելու նետվում է Արևմուտքի գիրկը: Ընդ որում, ակնհայտ է, որ Արևմուտքն է այսօր թելադրում Հայաստանի օրակարգը, թեկուզ և պարբերաբար հայտարարություններ են հնչում, թե չեն խառնվում Հայաստանի ներքին գործերին: Բայց իրականում դրանք սոսկ հայտարարություններ են, որոնք հեռու են իրականությունից: Նման հայտարարություններ հնչում են նաև այլ խաղացողների, այդ թվում՝ Ռուսաստանի կողմից: Հատկապես վերջինիս կրավորական կեցվածքը քաղաքական և փորձագիտական շրջանակներում տարակուսանք է առաջացնում, քանի որ, տարածաշրջանում ունենալով զգալի շահեր ու հետաքրքրություններ՝ կարծես կողքից է Ռուսաստանը հետևում, թե ինչպես է Արևմուտքն սկսել այստեղ օրակարգ թելադրել, իսկ Հայաստանում խորանում են հակառուսական տրամադրությունները: Այս մոտեցմամբ, նման կրավորական կեցվածքով հեռու չէ այն օրը, երբ հակառուսականությունը Հայաստանում կհասնի անդառնալիության սահմանին...
Մյուս կողմից՝ հասկանալի է, որ Ռուսաստանը չի ցանկանում երկրորդ ճակատ բացել Արևմուտքի դեմ մեր տարածաշրջանում, սակայն չպետք է բացառել, որ հենց այսպիսի զիջողականությունը կարող է հանգեցնել նման ելքի: Այդպիսի վիճակի բացառման միակ հնարավորությունն այս օրերին շատ քաղաքագետներ, փորձագետներ, քաղաքական գործիչներ տեսնում են իրադարձությունների այնպիսի ընթացքի դեպքում, երբ ԱՄՆ-ում կհաղթի Դոնալդ Թրամփը, ապա կդադարեցվի ռուս-ուկրաինական պատերազմը, իսկ մեր տարածաշրջանում կվերականգնվի այն կարգավիճակը, որ կար մինչ այդ պատերազմը, այսինքն՝ Ռուսաստանի ազդեցությունը նորից դոմինանտ կլինի: Ի վերջո, չպետք է մոռանալ, որ Հարավային Կովկասը, այդ թվում՝ Հայաստանը, Ռուսաստանի համար եղել ու մնում են ռազմավարական նշանակության տարածքներ»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում։
-
11:45 08.07.25 Մամուլի տեսություն 08.07.2025 Կարդալ ավելին
-
11:05 08.07.25 Ի՞նչ ցույց տվեցին հուլիսի 4-ի ցույցն ու երթը. «Փաստ» Կարդալ ավելին
-
10:46 08.07.25 Դատախազը ևս երկու պատգամավորի հետևից կգնա. թիրախում նաև կանայք են․ «Ժողովուրդ» Կարդալ ավելին
-
10:40 08.07.25 Երկու ամսում 3 տնօրեն է փոխվել. «Հրապարակ» Կարդալ ավելին