Լրահոս
Հասարակական
14:25
03.12.24
133

Ով հելնում ա, շոֆեռներին մուննաթ ա անում, սումկեն տալիս ա գլխիս. ավտոբուսի վարորդների գործադուլը

Երևանում ավտոբուսի վարորդների գործադուլի մասնակից 18 վարորդ արդեն ազատվել է աշխատանքից: Այս մասին հայտնել է  Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղարը: 

Մինչև այդ, Երևանի քաղաքապետը հայտարարել էր, որ, իր բառերով,  «որևէ տեսակի շանտաժի չի տրվելու, կոմպրոմիսի չի գնալու»։ Ավինյանը Ֆեյսբուքում գրել էր, որ գործադուլի «կազմակերպիչները ենթարկվելու են խիստ պատասխանատվության»։