Լրահոս
Աշխարհ
22:30
21.02.24
118

Ուզբեկստանում վստահ են նախագահական ընտրություններում Ձեր բացարձակ հաղթանակի վրա․ Ուզբեկստանի նախագահը՝ Պուտինին

Img default alt hy

Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևն իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ հանրապետությունը վստահ է Ռուսաստանի Դաշնության նախագահական ընտրություններում իր հաղթանակի մեջ և ակնկալում է այց ընտրություններից հետո։

Փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

Միրզիյոևն աշխատանքային այցով ժամանել է Կազան՝ մասնակցելու «Ապագա խաղեր» միջազգային մրցաշարի բացման արարողությանը։

«Կարծում եմ, որ Ուզբեկստանում վստահ են Ձեր բացարձակ հաղթանակի վրա: Եվ, ինչպես պայմանավորվել էինք, առաջին այցերից մեկը կլինի Ուզբեկստան»,- ասել է Միրզիյոևը Պուտինի հետ հանդիպման ժամանակ՝ գնահատելով առաջիկա նախագահական ընտրությունները։