Լրահոս
Արտաքին քաղաքականություն
14:55
15.05.24
90

Ուրուգվայում ապրիլի 24-ն օրենքով հռչակվեց Հայոց ցեղասպանության հիշատակի օր

Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն հավանություն է տվել յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ը «Հայոց ցեղասպանության հիշատակի օր» հռչակող օրենքի նախագծին: Օրենքը պարտավորեցնում է Ուրուգվայի պետական բոլոր հեռուստա և ռադիոալիքներին ապրիլի 24-ին միաժամանակ անդրադառնալ Հայոց ցեղասպանության թեմային: Այդ մասին հայտնում է DiarioArmenia-ն։ Լրատվամիջոցը հայտնում է, որ պատգամավորներից մի քանիսն իրենց ելույթներում քննադատել են Թուրքիայի ժխտողականությունը ու ընդգծել, որ Անկարայի անպատժելիությունը խթանել է Ադրբեջանին հանցագործությունների՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի բնակիչների և մշակութային արժեքների նկատմամբ: