Լրահոս
Քաղաքական
15:09
17.02.25
447

Ում փորը որտեղ փակվում է, ուզում են Հայաստանին կլիզմա անել. Քոչարյան

Դուք հիմա ինձ զրպարտում եք. հրավիրված ասուլիսին հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով այն հարցին, թե «երբ իշխանության էր, իր քաղաքական ընդդիմադիրներին կլիզմա էր առաջարկում՝ հոգնա, մինչդեռ հիմա Փաշինյանն իր  թիմակիցների գլխին մուրճ է բանեցնում, բայց նրա հոգնան այլևս չի աշխատում Փաշինյանի և նրա մուրճի դեմ»։

«Դուք լա՞վ եք հիշում ինչի մասին էր կլիզման, եթե հիշեիք, այս կոնտեքստով չէիք տա։ Ես երբեք վիրավորական արտահայտություններ ընդդիմության նկատմամբ չեմ օգտագործել, եթե օգտագործել եմ՝ ցույց տվեք»,-ասաց նա։

Քոչարյանը նշեց, որ «կլիզման» եղել է ընտրությունների ժամանակ, երբ ինքը մի անեկտոդ է պատմել, որտեղ էլ օգտագործել է «կլիզմա» արտահայտությունը։