Լրահոս
Հայաստան
14:22
02.04.24
138

Ուկրաինացիներն ավելի շատ են ապաստան խնդրել Հայաստանից, քան հնդիկները

Հայաստան եկած հնդիկներից շատ քչերն են դիմում փախստականի կարգավիճակի ու ապաստանի համար։ Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2023 թվականին Հայաստան է եկել Հնդկաստանի մոտ 55 հազար քաղաքացի։ Կացության կարգավիճակ է ստացել 2035-ը։ Հնդիկները Հայաստանում հիմնականում աշխատանք են փնտրում։ Որպես փախստական՝ վերջին տարիներին Հայաստանից ապաստան են խնդրել հիմնականում ուկրաինացիները։