Լրահոս
Հասարակական
17:52
26.04.25
263

Ուղիղ երեք տարի առաջ Փաշինյանի ավտոշարասյունը սպանեց երիտասարդ Սոնա Մնացականյանին. սա է նրա վերաբերմունքը Հայաստանի Հանրապետության քաղաքացուն. Թանդիլյան

Img default alt hy

Այսօր Նիկոլ Փաշինյանը նշում է քաղաքացու օրը։ Քաղաքացի, ում ուղիղ երեք տարի առաջ իր ավտոշարասյունը վթարի ենթարկեց։ Երիտասարդ Սոնա Մնացականյանը և իր չծնված բալիկը սպանվեցին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր և նախագահ Մանե Թանդիլյանը: 

«Երեք տարի է, որևէ մեկը չի դատապարտվել սպանության համար, կալանավորված կամ նույնիսկ աշխատանքից ազատված անձ չկա։

Սա է Նիկոլ Փաշինյանի վերաբերմունքը Հայաստանի Հանրապետության քաղաքացուն։ Հայաստանի Հանրապետություն, որը վերածել է սեփական ամբիցիաների, սեփական փոքրոգիության փորձադաշտի՝ անցնելով Հայաստանի Հանրապետության քաղաքացու վրայով։

Հիշատակդ վառ, Սոնա ջան»,-գրել է նա։